
Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է նիստի ժամանակ

Աբովյան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 9-ին, քննարկվում է Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված Վարդան Պետրոսյանի խափանման միջոցի հարցը: NEWS.am-ի թղթակիցը դատարանից հաղորդում է, որ դեռեւս դատարանը որոշում չի կայացրել, բայց քիչ առաջ դատական նիստի դահլիճ է մտել «Շտապօգնության» բուժքույրն ու բժիշկը: Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է նիստի ժամանակ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: