Վարդան Պետրոսյանի գործը քննող քննիչը ցանկացել է հարցաքննել դերասանին՝ առանց փաստաբանի
Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ԳԱԼԱ-ին տեղեկացրել է, որ գործով քննիչը խախտել է պայմանավորվածությունը եւ Վ. Պետրոսյանին ցանկացել է հարցաքննել առանց փաստաբանի:
«Ես գրավոր դիմել եմ եւ խնդրել, որ հարցաքննության ժամանակ տեղյակ պահեն նախօրոք եւ հարցաքննեն փաստաբանի ներկայությամբ: Մենք երեկվանից բանավոր պայմանավորվածություն էինք ձեռք բերել քննիչի հետ, որ Վ.Պետրոսյանը հարցաքննվելու է այսօր ժամը 12-ին: Քննիչն ինձ հարցրեց՝ կպահե՞ք պայմանավորվածությունը, ես ասի՝ այո, եթե չեք հասցնում ծանուցագիր ուղարկել, բանավոր պայմանավորվում ենք վաղը (այսինքն՝ այսօր) ժամը 12:00-ին: Սակայն պարզվում է, որ քննիչը ներկայանում է այսօր ժամը 10:30, երբ ես քննչականում եմ, եւ փորձում է հարցաքննել Վ. Պետրոսյանին՝ առանց փաստաբանի:
Ես իմացա, իրեն խնդրեցի, որ ինքը սպասի մինչեւ ես գամ, ասացի, որ գտնվում եմ այն վայրում, որ նախապատրաստում եմ փաստաթղթեր Վարդան Պետրոսյանի հետ կապված, եկա տեսա, որ արդեն թողել-գնացել է: Հիմա ես հիվանդանոցում եմ, ահա եւ պայմանավորված ժամն է՝ 12:00, ինքը չկա»,- ասել է փաստաբան Ն. Բաղդասարյանը:
Դերասանը գտնվում է հիվանդանոցում, հոգեմետ դեղերի ազդեցության տակ է, եւ ինքնազգացողությունը շարունակում է մնալ ծանր: Չնայած այդ ամենին՝ Վ. Պետրոսյանը ձերբակալվածի կարգավիճակում է: Նրա հիվանդասենյակի մուտքը արդեն 3 օր հսկում են ոստիկանները: Շատ հնարավոր է նաեւ, որ Վ. Պետրոսյանին այսօր ժամը 15:00-ին կալանավորեն:
«Մինչեւ երեքը պարտավոր է քննիչը գալ այստեղ՝ կամ գա վերացնի այդ որոշումը եւ արդարացնի, կամ պետք է առաջադրեն մեղադրանք: Այդ երկու գործողություններից մեկը լինելու է, ես էլ հիվանդանոցում նստած ձեզ նման սպասում եմ՝ դեռեւս ոչ մի գրավոր փաստաթուղթ մեզ չեն հանձնել»,- ասել է փաստաբանը:ծ
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: