«Էմփիռեյ» Սաքոն՝ իր՝ երկրից հեռանալու պատճառների և Շանթ Հարությունյանի մասին

«Հայկական Ժամանակ» գրում է. «էմփիռեյ» ռոք խմբի նախկին մեներգիչ Սարգիս Մանուկյանը, ով արդեն մոտ կես տարի է (մայիսի վերջից) ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երեկ բացառիկ հարցազրույց Է տվել «Հայկական ժամանակին»։ Իրեն հատուկ անկաշկանդ ու սուր շեշտադրումներով խոսքում նա մասնավորապես անդրադարձել Է Հայաստանից հեռանալու պատճառներին՝ նշելով, որ իր համար` թե որպես երաժշտի և թե որպես մարդու, հոգեբանորեն շատ ծանր էր ապրել մեր երկրամ։ Ասել է, որ մտավախություն ուներ, թե մնալով Հայաստանում՝ կարող Էր կորցնել իր տեսակը։ «Որոշեցի, որ ավելի ճիշտ կլինի կյանքիս այս հատվածն ապրեմ հայրենիք կոչվող տարածքից հեռու. Որովհետև այդ տարածքը ինձ կարող Էր փոխել, դարձնել ուրիշ մարդ, որը ես չեմ ուզում։ Այդ տարածքում այս պահին գործող բարքերը, բարոյական արժեքները, կյանքի կոդեքսները ինձ համար անընդունելի են»,– հայտարարել է նա և ընդգծել, որ Հայաստանում աոկա մթնղորտը մտածող մարդուն կարող է ուղղակի հանցագործ ղարձնել։ Մանուկյանը ափսոսանք է հայտնել, որ 20 տարի շարունակ ինքն ու իր խումբը փորձել են ինչ-որ բան փոխել գոնե երաժշտության մեջ, բայց Էական հաջողությունների չեն հասել, որովհետև իրենց ստեղծած երաժշտությունը չէր համապատասխանում մեր երկրում « մթնոլորտ» ստեղծողների քյաբաբախորովածային ճաշակին։ Նաև մնացել են «չկայացած» ու «չգնահատված», որովհետև չեն սովորել քծնել ու շողոքորթել։ Գտնվելով օվկիանոսի այն կողմում՝ երաժիշտը շարունակում է հետևել մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին։ «Էմփիռեյ» Սաքոն հարցազրույցում խոսել է Շանթ Հարությունյանի մասին, մասնավորապես, նշելով. «Եթե լինեի Հայաստանում, չի բացառվում, որ գործեի ու մտածեի այնպես, ինչպես Շանթ Հարությունյանը։ Իսկ մեր երկրում Շանթի տիպի մարդիկ համարվում են հանցագործ կամ հոգեկան անհավասարակշիռ, չնայած համոզված եմ, որ այսօր իշխանության ղեկի մոտ գտնվող մարդկանց 90 տոկոսը կերազեր նրա ինտելեկտի կեսը ունենար կամ նրա հայրենասիրությունն ու նրա տղամարդկությունը»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս