Ինչո՞ւ է «Մարիաննա»-ի յոգուրտը անհետացել խանութներից

«Ժողովուրդը» գրում է. Գրեթե մեկ շաբաթ է, ինչ Երեւանի խանութներում եւ սուպերմարկետներում «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կողմից արտադրված յոգուրտներ վաճառքում չկան։ Խնդրի առնչությամբ «ժոդովուրդը» դիմել է ընկերություն՝ հետաքրքրվելու, թե ինչն է դրա պատճառը։ Ընկերության աշխատակիցը, որը չի ցանկացել ներկայանալ, հաստատեց այս տեղեկությունը. «Մենք խնդիրներ ունենք, ինչի համար էլ յոգուրտներ չեն արտադրվում եւ չեն առաքվում։ Ընկերությունում տեխնիկական հարցեր են առաջացել։ Երբ այդ պրոբլեմները վերացվեն, յոգուրտ  կլինի։ Բայց այս պահին հստակ չենք կարող ասել, թե երբ»։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930