Խաղողի մթերում՝ աղբի մեքենայով
«Ժողովուրդը» գրում է. ՀՀ Արարատի մարզի Ազատավան համայնքի մի շարք բնակիչներից «ժողովուրդը» տեղեկացել է, որ խաղողի մթերման ժամանակ գյուղացիները խաղողը մթերող գործարան հասցնելու փոխադրամիջոց չունենալու պատճառով ստիպված են եղել այն տանել համայնքի աղբի մեքենայով ինչը, մեղմ ասած, հակահիգիենիկ է։ Իհարկե, գյուղացիների պատմածը խիստ զայրացրել է համայնքապետ Սարգիս Խաչատրյանին, ով ասել է, թե նման բան չի եղել, սակայն գյուղացիները շարունակել են հակառակը պնդել՝ հավելելով, թե չի բացառվում՝ այս խաղողից պատրաստված գինին ըմբոշխնեն նաեւ մեր բարձրաստիճան պաշտոնյաները։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում: