
Սերժ Սարգսյանը դիտողություն է արել Հովիկ Աբրահամյանին

«Հրապարակը» գրում է. Երեկ իշխանական էլիտան «Վիվալդի» ռեստորանում մեծ շուքով նշել է Արթուր Բաղդասարյանի 45-ամյակը։ Ներկա են եղել գրեթե բոլորը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Բնականաբար՝ ներկա չի եղել Գագիկ Ծառուկյանը, իսկ Հովիկ Աբրահամյանը ժամանել է ուշացումով և արժանացել նախագահի դիտողությանը։ Ուշագրավ է, որ իր ծննդյան օրը նշելու համար Բաղդասարյանն ընտրել է Ֆլեշի Բարսեղին պատկանող օբյեկտը՝ դրանով ցույց տալով, որ ՀՀ վարչապետ-ՀՀ նախագահ-Բարսեղ Բեգլարյան թիմի բաղկացուցիչն է։
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում