Բաժիններ՝

Հերթական ծեծկռտուքը՝ հայազգի «օրենքով գող» Էդիկ Օսետրինայի մասնակցությամբ

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, նոյեմբերի 5-ին Հունաստանում տեղի է ունեցել գողական մեծ հավաք ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկի՝ Գոգի Չիկովանիի մահվան քառասունքի կապակցությամբ։ Կնքահոր հիշատակին նվիրված այս արարողությունը կարող էր լավ առիթ դառնալ հակամարտող գողական կլանների հաշտության համար, եթե ամեն ինչ չավարտվեր սովորական ծեծուջարդով։

Արարողությունը կազմակերպվել էր «հունական» գողերի` Լաշա Շուշանաշվիլիի և Դաթո Սեբիսկվերաձեի կողմից, որոնք դեդական կլանի կողմնակիցներ են։ Հասկանալի է, որ արարողությանը մասնակցում էին հենց այդ կլանի քրեական հեղինակությունները։ Սակայն ի զարմանս շատերի՝ քառասունքի վայր է ժամանել  կողմից այդ կլանին չպատկանող և չեզոքություն պահպանող հայազգի «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Օսետրինա)։ Հենց նրա հայտնվելը՝ իր անկախ կեցվածքով, դարձել է միջադեպի հիմնական պատճառ։

Սեղանի շուրջ քրեական հեղինակություններից մեկը՝ Կախա Ջանվգվելաձեն, սկսել է հաշիվներ պարզել Էդիկի հետ՝ բարձր և գռեհիկ տոնով նրան կշտամբելով Մերաբ Ջանգվելաձեի հետ կապ պաշտպանելու համար։ Թեպետ դա հաշիվներ մաքրելու ամենահարմար տեղը չէր, սակայն Էդիկը չէր կարող անպատասխան թողնել Կախայի խոսքերը, մանավանդ, որ դա արդեն իր պատվի հարցն էր։

Կարճ լեզվակռվից հետո բանը հասել է բռունցքներին, ինչին և ձգտում էր Կախան։ Տարիքն իր գործը արել է, և երիտասարդ Կախան ծեծի է ենթարկել Էդիկին։

Ներկա գտնվող «օրենքով գողերի» մեծամասնությունը Կախայի արարքը հավանության  չի արժանացրել։ Անգամ նրանք, ովքեր Էդիկ Օսետրինայի նկատմամբ բարեկամաբար տրամադրված չեն, համաձայնել են, որ Կախայի կոպիտ արարքը գողական վարքուկանոնին հարիր չէ։ Իմանալով Էդիկին՝ շատերն այն կարծիքին են, որ Կախան վաղ թե ուշ ներողություն է հայցելու նրանից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս