Բաժիններ՝

Շանթ Հարությունյանը շղթայված ձեռքերը վեր բարձրացրեց ու ծափահարեց (տեսանյութ)

Նոյեմբերի 8-ի երեկոյան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ հավաքվել էին Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ձերբակալվածների հարազատները եւ ընկերները, տեղեկացնում է NEWS.am-ը։ Նրանք դատարանի շենքի ետնամասի ցանկապատի արանքից փորձում էին տեսնել եւ խոսել իրենց հարազատների հետ, որոնց դատարան էին բերում եւ դուրս բերում ոստիկանական մեքենաներով։

Այստեղ էր նաեւ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, որը եկել էր քաջալերելու հորը եւ մյուս ձերբակալվածներին։

Դատարանի ետնամասից ձեռնաշղթաներով դուրս բերեցին նաեւ Շանթ Հարությունյանին, այստեղ էլ նրան ծափահարություններով դիմավորեցին։ Տեսնելով որդուն՝ Շանթ Հարությունյանն էլ ձեռքերը վեր բարձրացրեց եւ ձեռնաշղթաները ձեռքին ծափահարեց։ «Պապ ջան, ցավդ տանեմ, սիգարետն էլ կբերենք»,- գոռաց Շահենը, հետո ավելացրեց,-  «Դուխով, կրել ենք արդեն, դու դուխով էղի, մենք դուխով ենք»։ Շանթ Հարությունյան էլ գոռաց՝ «հանգիստ էղի» ու նստեց մեքենան։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս