Ոստիկանությունը բացահայտեց իրողությունը
Նոյեմբերի 7-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ողնաշարի փակ վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Գարեգին Պ.-ն: Նա ոստիկաններին հայտնել էր, որ վնասվածքն ստացել է տանը վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 8-ին պարզվել է, որ Գարեգին Պ.-ի վարած «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան նոյեմբերի 7-ին Ղարիբջանյան-Ազատան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել ճամփեզրի քարերին և ստացել նշված վնասվածքը:
Կատարվում է նախաքննություն: