
Վարդան Պետրոսյան. Ես ոչ մի բան չեմ հիշում, խնդրել էի ինձ 3-4 օր ժամանակ տան, որ կարողանամ վերականգնվեմ

Վարդան Պետրոսյանին քիչ առաջ «Սթրես» կենտոնից տեղափոխել են Աբովյանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ պետք է քննարկվի նրան կալանավորելու միջնորդությունը: Ըստ news.am-ի՝ Վարդան Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե տեղյակ է վթարի հետեւանքով երկու երիտասարդի զոհվելու մասին և պատրաստ է պատասխանատվություն կրել՝ անկախ պատժի չափից: «Ես ոչ մի բան չեմ հիշում, խնդրել էի ինձ 3-4 օր ժամանակ տան, որ կարողանամ վերականգնվեմ, միայն «Սթրես» կենտրոնի շնորհիվ է, որ կարողանում եմ նորմալ, կապակցված խոսք ասել: Մինչ այդ ես ի վիճակի չէի նույնիսկ նորմալ խոսել»,- ասել է նա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ aravot.am-ի