Դատավոր Արշակ Վարդանյանը 6 ժամից ավելի դատական դռնփակ նիստերն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից հետո բավարարել է միջնորդությունը, և նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, որտեղից էլ տեղափոխվելու են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Շուրջ երկու տարի տևած դատաքննությունից հետո այս շաբաթ ավարտվեց Տավուշի մարզի «Մեհրաբներ» կոչվող զորամասում 2010 թ-ի հուլիսի 27-ին հրազենից մահացած ՀՀ Զինված ուժերի լեյտենանտ և սպա, արևելագետ Արտակ Նազարյանի գործով դատաքննությունը:
կարկտահարությունից վնասվել են Արմավիրի մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքների, Գետաշեն, Ամասիա, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նոր Արտագես, Ջրառատ, Նալբանդյան, Բերքաշատ գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները:
Տեղացած անձրևի հետևանքով Երևանյան լճի կամրջի տակ ավտոմեքենաների հսկայական խցանում է առաջացել։
Զոհեր և վիրավորներ չկան։ Ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս է բերվել ձորից։
Չարենցավանցիների աշխատածը հիմնականում տրանսպորտի վրա է ծախսվում. ամենաէժան փոխադրամիջոցն ավոտոբուսն է, որով երթևեկելու համար միայն օրը 600 դրամ պետք է ծախսեն: Բայց շատ հաճախ ուշ են աշխատանքից վերադառնում, ստիպված տաքսիներից են օգտվում:
Դիտավորությամբ Ա.Մանվելյանին սպանելուց հետո, ամբաստանյալ Խ.Գևորգյանը ժամը 08–ի սահմաններում դուրս գալով տանից, դիմել է փախուստի:
Մայիսի 11-ին, ժամը 23.53-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում` «Արմավիր Սիպի» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:
Մայիսի 13-17-ը առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի՝ վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
Ջ. Հեֆերնի խոսքով՝ նմանատիպ հարթակների միջոցով ինքը գտել է ֆինանսական աջակցություն ցուցաբերող տարբեր կազմակերպությունների, որոնք կարող են օգնել հայկական ընկերություններին և գործարարներին, իսկ այդ հնարավորությունները Հայաստանը հաճախ չի օգտագործում:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, նույն վարչության 2-րդ վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները ոստիկանություն են բերման ենթարկել Դ. Զ-ին, Վ. Ք.-ին, Ա. Ս.-ին, Կ. Դ.-ին, Ս. Վ.-ին, Վ, Դ.-ին, Ա. Դ.-ին և Վ. Թ.-ին:
Մ. Բաղրամյանը Կարեն Հովհաննիսյանից տարիներ առաջ գնել է «ВАЗ 21 06» մակնիշի ավտոմեքենա, որի չվճարած գումարը փակելու նպատակով 2011-ի սեպտեմբերին նրան նյութապես շահագրգռելու միջոցով դրդել է քեռակնոջ՝ Լիաննա Խալաֆյանի բնակարանից գողանալ ոսկյա և արծաթյա զարդերը:
Աշակերտներն ու ուսուցիչները չեն կողմնորոշվում` շաբաթ օրը գնա՞ն դպրոց, թե՞ չգնան: Մայիսի 10-ը ոչ աշխատանքային օր հռչակելրով` կառավարությունը չհստակեցրեց, արդյոք դրան հաջորդող շաբաթ օրը աշխատանքայի՞ն է լինելու դպրոցների համար, թե՝ ոչ:
Վթարի հետևանքով պատն ամբողջությամբ փլվել է: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Պատմամշակույթային արժեք համարվող կառույցի վրա, կառուցված հարկին, կարծես թե նորերն են ավելանում:
Վնասներից մեկն այն է, որ որոշ բազկաթոռներ ապամոնտաժվել են, գույքը պահվում է նկուղներում և մաշվում է, ժողովրդի մոտ էլ տագնապ կա, հաճախ զանգահարում են, հետաքրքրվում՝ թանկացե՞լ են ծառայությունների գները, թե՞ ոչ:
Առաջինը վիրավորներին օգնություն են ցուցաբերել պատահական անցորդները, քաղաքացիները, ովքեր պատմել են, որ բոլորը դուրս են շպրտվել ավտոմեքենայից:
Անչափահաս, 15 տարեկան Մարիամին և նրան ծանոթ մի աղջկա՝ 16 տարեկան Սառային, ապրիլի 17-ին ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊ ԳՎ) Թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի աշխատակիցները տեղափոխել են ՀՀ Ոստիկանություն՝ հարցաքննության:
Է. Անտոնյանն ու նրա ուղևորներ Գոհար Գրիգորյանը, 3 տարեկան Գոռ Անտոնյանը և 10 ամսական Ջոն Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ:
Մանկապարտեզին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու համար Վերգինե Ասատրյանը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով տուգանվեց ՀՀ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի` 300.000 դրամի չափով։
33 տարեկան Մանանը միայնակ մայր է: Մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկում բնակվում է 2 տարեկան որդու՝ Սարգսի, ու էպիլեպսիայով հիվանդ մոր հետ: Ամուսինը 5 տարի առաջ հանցագործություն կատարելու համար դատապարտվել է: Կալանքը կրելուց, ազատություն ստանալուց հետո Մանանին լքել և ամուսնացել է մեկ այլ կնոջ հետ:
Սարգիս Մինասյանի պարտքը վերցնելու նպատակով գնացել է վերջինս պատկանող տուն, թակել է տան դուռը, սակայն երբ Սարգիսը տան դուռը չի բացել, Արմեն Փ.-ն զայրացել և դիտավորյալ ոտքով ու ձեռքով հարվածել ու կոտրել է Սարգիսին պատկանող Ֆորդ Տրանզիտ մակնիշի ավտոմեքենայի ձախ կողմի ապակին
Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արցախի հանրապետությունում:
Ժամը 18:00-ի սահմաններում «BMW» մակնիշի՝ 01 LS 450 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում (ազատագրված տարածքներ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Մայիսի 8-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ տարածքից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Կորյուն Ի.-ին, որը 2012 թ. ապրիլի 11-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Այսօր, ժամը 17.47-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 2 շենքի 6-րդ հարկում:
Մայիսի 9-ին, ժամը 18.17-ին ահազանգ է ստացվել, որ Որոտան-Գորիս ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ այսօր, ժամը 17:47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 2 շենքի 6-րդ հարկում:
Ժամը 04:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ 25-ամյա Էդուարդ Հովսեփյանը, վարելով ГАЗ 3110 մակնիշի 06 ԼՏ 2240 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց, Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընդհարվել ծառին, որից հետո՝ էլեկտրասյանը:
Իսպանական բանտում երեք տարի դատին սպասող՝ Վսրաստանի քաղաքացի Կախաբեր Շուշանաշվիլին ազատ է արձակվել։ Հետաքննությունը չի կարողացել սահմանված ժամկետում բավարար ապացույցներ հավաքել։