
«ՀԺ». Ի՞նչ «նամյոկ է» արել «Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանը

«Հայկական Ժամանակը» գրում է. ՌԴ կենտրոնական պետական տեղեկատվական գործակալության «Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանը երեկ Հայաստանի մասին ընդարձակ ոեպորտաժ է եթեր հեռարձակել չափազանց ուշագրավ վերնագրով՝ «Մինչև 2040թ. Հայաստանը կարող է մնալ առանց հայերի»։
Ռեպորտաժի հեղինակները կենտրոնացել են արտագաղթի թեմային՝ տեղեկություններ հաղորդելով, որ միայն վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանից հեռացել է մոտ 250 հազար մարդ։ Ռուսական «ամենակարևոր» ռադիոյով նման ռեպորտաժը հատուկ ուշադրության է արժանի, քանի որ եթեր է հեռարձակվել հատկապես ՌԴ նախագահ Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցից մի քանի օր առաջ։ Եվ սա այն դեպքում, երբ ռուսական լրատվամիջոցները առանձնապես չեն անդրադառնում ՀՀ-ին ընդհանրապես և Պուտինի այցին մասնավորապես։ Իսկ թե այդ ռեպորտաժով ինչ «նամյոկ» են անում, Բաղրամյան 26-ում երևի կհասկանան։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում