«Ժողովուրդ». Ի՞նչ մեքենաներով են շրջում ՀՀ նախկին երկու նախագահների անվտանգության աշխատակիցները

«Ժողովուրդը» գրում է. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղեկցող պետական անվտանգության աշխատակիցները շրջում են խորհրդային միության տարիներին արտադրված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակիցները՝ թանկարժեք արտասահմանյան ավտոմեքենայով։ Երկու նախկին նախագահներին էլ «պաշտպանում» Է ՀՀ ՊՊԾ-ն։ «ժողովուրդը» փորձել է պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանից (Կրակեմ Հրաչ) պարզել, թե ինչու են նախկին նախագահներին ուղեկցող մեքենաներն այդքան տարբեր։ «Համապատասխան միջոցներ չկան, երբ որ համապատասխան միջոցներ կլինեն, Լևոն Տեր-Պետրոսյանին էլ կհանենք, կփոխենք։ Մենք, ցավոք սրտի, չենք կարող մեր ավտոպարկը միանգամից վերազինել, վերափոխել, կան համապատասխան բյուջետային հատկացումներ, այդ սահմաններում Էլ կարգավորում ենք հարցը»,- ասել է «Ժողովուրդի» զրուցակիցը։

Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս