«Ժողովուրդ». ՀՀԿ-ական Հրանուշ Հակոբյանը հավատարիմ է Կոմկուսին

«Ժողովուրդը» գրում է. Հայաստանի Հանրապետության սփյուռքի և երիտասարդության հարցերի նախարար Հրանուշ Հակոբյանը ԽՍՀՄ տարիներին կուսակցական բուռն անցյալ է ունեցել՝ հասնելով ընդհուպ մինչև ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղարի։ Ու թեև Հակոբյանը վաղուց արդեն ՀՀԿ-ական է, նույնիսկ՝ ՀՀԿ ԳՄ անդամ, սակայն շարունակում Է հավատարիմ մնալ իր առաջին կուսակցությանը Կոմկուսին։ Բանն այն է, որ տիկին Հակոբյանն իր ունեցվածքի հայտարարագրում՝ դրամական միջոցների մեջ, նշել Է նաև խորհրդային ռուբլու տեսքով ունեցվածքը, իսկ այն կազմում Է 82 հագար 821 ռուբլի, գումար, որը խորհրդային տարիներին համարվում էր ահռելի ունեցվածք։ Ուշագրավն այն է, որ 2012թ. տարեսկզբին նա հայտարարագրել Է 82 հազար 821 ռուբլի, իսկ տարեվերջին՝ 82 հազար 882 ռուբլի։ Թե ինչպես են գոյություն չունեցող երկրի անվավեր փողերն ավելացել, անհասկանալի Է։ Հ. Հակոբյանի ներկայիս արժույթներով ունեցվածքը ևս քիչ չէ՝ 28 մլն 287 հազար դրամ, 26 հազար 881 դոլար և 21 հազար 827 եվրո։ Եվ այս ամենը նա կուտակել է չոր աշխատավարձով, քանի որ եկամտի որևէ այլ աղբյուր նշված չէ։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս