Ինքնասպանություն Երևանում. Փոխտնօրենը գրել է մորը. «լվացվելուց ինձ չհիշե՛ս, մամ ջան». shamshyan.com
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ նոեմբերի 28-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
shamshyan.com-ի փոխանցմամբ` ժամը 04:00-ի սահմաններում շտապ օգնության 1-03 կայանից ահազանգել են ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Ավանեսովի փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա:
Նշված շենք մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ խմբի պետ Անդրանիկ Ազարյանի գլխավորությամբ հայտնաբերել են նշված շենքի թիվ 6 բնակարանում 30-ամյա Ռոման Նահապետյանի դին՝ կրծքավանդակի ձախ մասում ստացած հրազենային վնասվածքով:
Ժամանած քննաչական խումբն ու ոստիկանության փորձաքրեագետները դիակի մոտ հայտնաբերել են որսորդական երկփողանի հրացան, ինչպես նաև երկտողներ, որոնցից մեկում Ռ. Նահապետյանը գրել է իր մորը. «լվացվելուց ինձ չհիշես, մամ ջան»:
Երկտող է գրել նաև քեռուն, ով մասանգիտությամբ որսորդ է: Նամակներն ու հրազանն առգրավված են:
Մանրամասները այստեղ`