«Հրապարակ». Ոչխարը՝ բիզնեսի առարկա
«Հրապարակը» գրում է. Իրանի հետ «վեցնյակի» բանակցությունների հաջողության, Իրանի նկատմամբ կիրառվող սանկցիաների դադարեցման ֆոնին հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել Սյունիքի մարզպետարանը, որը մոնիտորինգի էր ենթարկում իրանական շուկան, մասնավորապես, ոչխարի արտահանման «աշխարհագրությունը», և արդյունքում պարզել է, որ եթե այդ շուկայի գեթ մեկ տոկոսը կարողանա բավարարել Հայաստանը, ապա այն շատ լուրջ թիվ կկազմի թե դրամաշրջանառության, թե Սյունիքի բնակչության զբաղվածության առումով, մանավանդ, որ հենց Մեղրու «պռնկին» մարզի «պապաները»՝ Հակոբյանները արդեն իսկ «նանո-սպանդանոց» են կառուցել, որը, ի տարբերություն աշխարհի մնացյալ ծայրերից Իրան ներմուծվող սառեցված ոչխարի մսի, թարմ միս է արտահանում հարևան հանրապետություն՝ միևնույն ժամանակ առանձնացնելով բուրդը. որպես առանձին հումք։
Այս օրերին խնդրի առնչութամբ Սյունիքի պատասխանատուները, մարզպետը բանակցություններ են վարում մեր կառավարության, իրանական կողմի, ինչպես նաև Սյունիքի գյուղերի ազգաբնակչության հետ՝ այս ծրագիրը կյանքի կոչելու համար։ «Հրապարակը» հիշեցնում է, որ այս պահին Սյունիքում ոչխարի գլխաքանակը 100 հազար է. իսկ Իրանի սպառման մեկ տոկոսը կագմում Է 900 հազար գլուխ։
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում