«ՀԺ». Ոչ արտահերթով

«Հայկական Ժամանակը» գրում է. Կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հարցով խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերն Ազգային Ժողովի արտահերթ նիստ երկրորդ անգամ չեն հրավիրելու։ Նրանք հարցի քննարկման այլ տարբերակ են ընտրել։ Ըստ «Հժ»-ի տեղեկությունների, հաշվի առնելով, որ իշխող մեծամասնությունն այս անգամ էլ նույն հաջողությամբ կտապալի խնդրահարույց օրենքի քննարկումը և չի ներկայանա արտահերթ նիստին, սույն ուժերի ներկայացուցիչները մտադիր են հարցը հերթական քառօրյա մտցնել` օգտվելով ԱԺ կանոնակարգ օրենքի 52 հոդվածի 6-րդ կետով ընձեռնված հնարավորությունից։ Ըստ այդմ, պատգամավորների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ներկայացված ԱԺ որոշման նախագիծը (հավանաբար նախագիծը կլինի կենսաթոշակային նոր համակարգի մասին օրենքի կիրարկումը մեկ տարով հետաձգելու մասին) առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում արտահերթ։ Նոյեմբերի 15-ին նույն ուժերի կողմից սույն հարցով հրավիրված արտահերթը ՀՀԿ-ն բոյկոտեց և նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճաոով։ Այս պարագայում քվորումի խնդիր չի առաջանա և հարցը գոնե կքննարկվի. ՀՀԿ-ն ուզի, թե չուզի։

Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս