
«Արցախ» բանկում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

Նոյեմբերի 28-ին, ժամը 14,18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Արցախ» բանկի Կիևյան մասնաճյուղում պայթուցիկ սարք է տեղադրված:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի սակրավորական խումբը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ տարհանել են բանկի աշխատակիցներին, շենքի բնակիչներին, մոտակա մանկապարտեզի աշխատակազմին ու երեխաներին:
Ժամը 15.19-ին աշխատանքներն ավարտվել են. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն