ՕԵԿ-ի թափուր մանդատը կտրվի Լևոն Դոխոլյանին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում կկազմի ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու մասին արձանագրություն:
Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:
Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, համամասնական ընտրակարգով ընտրված Խաչիկ Հարությունյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ներկայացրել էր պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 27-ին ստորագրել է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն և այն ուղարկել ԿԸՀ:
Մանդատը տրվելու է ՕԵԿ-ի ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Դոխոլյանին, ով, 2012թ.-ին ԿԸՀ ներկայացրած փաստաթղթերի համաձայն, «ՀԱՅԱՍԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրենն է: