
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մայր է դարձել

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մայր է դարձել: Գյումրեցի մարզուհին արու զավակ է ունեցել, որին անվանել են Վաչե:
Հիշեցնենք, որ Ավդալյանը 2009 թվականին Անթալիայում կայացած աշխարհի առաջնությունում դարձել էր աշխարհի չեմպիոն՝ դառնալով Հայաստանի առաջին ներկայացուցիչը, ով ծանրամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճում: