
Աբովյանում 3-ամյա երեխան արգելափակվել է բնակարանում. փրկարարները բացել են դուռը

Նոյեմբերի 28-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին, 3 տարեկան երեխան մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարատական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում եղել է Լ. Ն.-ն (ծնվ. 2009թ.):