Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել ծննդաբերությունից հետո նորածնին ժամեր անց դաժանորեն սպանելու մեջ մեղադրվող մոր գործը:
Մայիսի 24-ին, ժամը 19.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր-Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի թիվ 1 շենքի 58-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր, ժամը 19:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 ավտոմեքենա, իսկ մարզերում` 21 ավտոմեքենա:
5 րոպեից ես պետք է դուրս գայի կանացի սենյակ: Այնտեղից վերադառնալուց ինձ ուղեկցել է Վահե Ավետյանը: Այնտեղից վերադառնալիս՝ մտնելով դահլիճ, մեզ կրկին դիմավորեց մատուցողը ու ասաց, որ սպորտային վարտիքով չի կարելի մտնել:
Այսօր՝ մայիսի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Չեխովի 38 շենքի բակում տեղադրված ավտոտնակներից մեկում տղամարդու դի կա կախված:
Վստահ եմ, որ քաղաքապետարանի հետ համագործակցությունը կլինի արդյունավետ և տեսանելի: Համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հնարավոր կլինի քայլ առ քայլ այս խնդրին վերջնական լուծում տալ:
Այսօր, ժամը 17:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 ավտոմեքենա, իսկ մարզերում` 20 ավտոմեքենա:
Այսօր՝ մայիսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում КАМАЗ մակնիշի 35 ՍT 081 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Ռոման Վասիլյանը Հարավ-արևմտյան թաղամասում՝ Անդրանիկի արձանի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
«Պայմանագիր ունե՞ք երկնքի հետ: Չէ՞ որ կարկուտը չգիտի՝ Ձեր մարզը որտեղ է սկսվում, որտեղ՝ ավարտվում, բա հետո ո՞վ պետք է պատասխան տա, որ կայանները չեն աշխատում, այն դեպքում, երբ գումար ենք վճարում»:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ազգային Ժողովում քննարկվում էր մայիսի 12-ին տեղի ունեցած կարկտահարությունից տուժած գյուղացիներին փոխհատուցելու հարցը, որի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գևորգ Մ.-ն և Արթուր Ն.-ն կալանավորված են:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները մայիսի 22-ին, ժամը 12.30-ին, Երևան քաղաքի Նուբարաշենի 6-րդ փողոցի բնակարաններից մեկից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Էդգար Դ.-ին:
Մայիսի 24-ին, ժամը 13.08-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 6 տան բակում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ հրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր հնարավորություն ունեցավ վերհիշելու 21 տարի առաջ տեղի ունեցած իր «Վերջին զանգը»: Մայրաքաղաքի դպրոցների փոխարեն Արմեն Աշոտյանը նախապատվությունը տվել էր Կոտայքի մարզի Գառնի գյուղի ավագ դպրոցին:
Ի կատարումն Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղերի բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության, Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր անդամները, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզպետները՝ իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն Բնական աղետներից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամին
Դատական նիստի սկզբում Դիանա Նավոյանը հայտարարեց, որ ինքն այժմ աշխատում է գեղեցկության սրահում:
«Օդանավակայանի հին մասնաշենքը չենք ուզում քանդել, մենք ընդամենը օդանավակայանի կառավարիչն ենք, սեփականատերը չենք»
Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք և Կոտայք գյուղերի միջնամասում գտնվող Կաթնաղբյուր գյուղի վարչական շրջանի արհեստական լճում երեխա է խեղդվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների և ջրասուզակի օգնությունը՝ դին դուրս բերելու համար:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ հարցրեց. «Ճի՞շտ հասկացա, որ 20-25 մլդ դրամի կորուստ ունեք, բայց փոխհատուցում եք 2-3 մլն: Ինչո՞ւ եք որոշել այսքան փոխհատուցել: Այս թիվը հնարավորությունի՞ց է գալիս, թե՞ արդարության չափանիշներից: Ս. Կարապետյանն էլ նշեց, որ 100 տոկոս փոխհատուցում ոչ մի տեղ չի լինում և իրենք իրենց հնարավորությունների չափով են աջակցում:
Ազգային Ժողովում այս պահին քննարկվում է Արմավիրի մարզի գյուղերում կարկտահարությունից տուժած բնակիչների վնասի փոխհատուցման մասին հարցը, որին ներկա են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Այսօր հանրապետության դպրոցներում նշվում է «Վերջին զանգը»: Վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ողջ ծավալով իրականացնում են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով մայիսի 1-ից ծննդօգնության հավաստագրերը տեղայնացվել են: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր կին անվճար կարող է ծննդաբերել միայն այնտեղ, որտեղ ինքը բնակվում է: Այլ վայրում ծննդաբերելու դեպքում՝ նա պետք է 107.000 դրամ վճարի:
Արմավիրցիները այսօր հերթական բողոքի ցույցն են կազմակերպել, սակայն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին հաջողվել է համոզել գյուղացիներին, որ այսօր տոն է՝ Վերջին զանգ և չի կարելի արմավիրցի շրջանավարտների «քթից բերել ու տոները հարամել»:
Այսօր, ժամը 13:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 9 ավտոմեքենա, իսկ մարզերում` 16 ավտոմեքենա:
«Այդ հայտարարությունից Ես տեսա կառավարության անդամներին՝ Հրայր Թովմասյանին, Դավիթ Սարգսյանին, Արմեն Աշոտյանին հետո ԱԺ դալանում, ու ասացի՝ փաստորեն որոշել եք այլևս մենակ դալան չմտնել հա՞, հիմա երեքով եք մտնում»
Կոտայքի քննչական բաժնի, Կոտայքի քննչական բաժանմունքի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել Երևանի քաղաքի բնակիչներ, 18-ամյա Արմեն Վարդանյանին, 21-ամյա Սարգիս Գրիգորյանին, 23-ամյա Նարեկ Դավթյանին և 18-ամյա Ալբերտ Սարգսյանին:
Մայիսի 23-ին, ժամը 18.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի գերեզմանատանը կարիճը խայթել է Պռոշյան փողոցի թիվ 14 տան բնակիչ` 1962թ. ծնված Վաչագան Խաչատրյանին, ով տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ և ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով ժամը 09.44-ին Ռուսաստանի Դաշնության տարածքում` Օխոտսկի ծովում՝ Պետրոպալովսկ քաղաքից 408 կմ դեպի հարավ – արևմուտք, տեղի է ունեցել 8.2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը մոտակա բնակավայրերում կազմել է 5 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 600 կմ խորության վրա:
Ժամը 03:30-ի սահմաններում, Reno Megan մակնիշի 33 ՍR 530 համարանիշի վարորդը, Իսակովի պողոտայում՝ SPS բենզալցակայանի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է ծառին:
Մայիսի 23-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու տղամարդ: