Ավտոմեքենան հափշտակել են՝ համացանցի օգնությամբ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները մայիսի 22-ին, ժամը 12.30-ին, Երևան քաղաքի Նուբարաշենի 6-րդ փողոցի բնակարաններից մեկից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Էդգար Դ.-ին: Նա խոստովանել է, որ ապրիլին համացանցային մի կայքէջի միջոցով ավտոմեքենա գնելու պատրվակով ծանոթացել է ոմն Ռոբերտի հետ և չարաշահելով վերջինիս վստահությունը` 20 օրյա ժամկետում 1500 դոլար վճարելու պայմանով տիրացել է նրան պատկանող «ԳԱԶ-31100» մակնիշի ավտոմեքենային, որն էլ մաս-մաս վաճառել է:
Պարզվել է, որ Ռոբերտը 1988 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն է, որից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է քննություն: