Արտակարգ պատահար՝ Երևանում. «կարբիդի բալոնի» պայթյունից երկու հոգի ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկարներ)

Մայիսի 23-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու տղամարդ: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք Արարատի մարզի Աբովյան գյուղի բնակիչներ 25-ամյա Ոսկան Ավդալյանն ու 38-ամյա Սիմոն Մկրտչյանն են:

Ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Բաբաջանյան փողոցից, որտեղ զոդման աշխատանքներ են կատարում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ աշխատանքների ժամանակ դեռևս անհայտ հանգամանքներում պայթել է «կարբիդի բալոնը», ինչի հետևանքով էլ նշված անձինք վնասվածքներ են ստացել: Ո. Ավդալյանը գտնվում է վիրահատարանում: Փաստի առթիվ Ավանի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում. հանգամանքները պարզվում են:

KTq6fifgylkCLH8DrphA_tn LeVktg6cKbuHWD93AwoQ_tn Lh9h2tccysmQWpX8DXx3_tn PZwcq9wWtyWAKjtRSKGt_tn wE8L9KQivT8HmqMowYyt_tn yggqJR0nQ5YPnetyIG9T_tn ySAafEKyr5CWDmKhhDSM_tn ZG7meQv0ybKiE4emhlDJ_tn

Տեսանյութեր

Լրահոս