
Երևանում նախկին դասախոսը ինքնասպան է եղել ավտոտնակում

Այսօր՝ մայիսի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Չեխովի 38 շենքի բակում տեղադրված ավտոտնակներից մեկում տղամարդու դի կա կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Էդգար Դանիելյանի գլխավորությամբ: Նշված շենքի բակում՝ ավտոտնակում, օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 80-ամյա Սուրեն Բաղդասարյանի դին՝ կախված վիճակում: Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հարևանները ֆոտոլրագրողին հայտնել են, որ Ս. Բաղդասարյանը երկար տարիներ «Առևտրի» քոլեջում, «Պոլիտեխնիկ» ինստիտուտում եղել է դասախոս, և հարևանների համար անակնկալ էր կատարվածը, քանի որ բոլորի կողմից նա ընդունված էր որպես դրական անձնավորություն: