Վերջին տարիներին ռազմական հոգեբանության ոլորտում լուրջ աշխատանքներ են իրականացվել: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ներկա գտնվելով ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 29-ին մեկնարկած «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովում:
Մայիսի 30-ին, հունիսի 1-3-ը հանրապետության առանձին հատվածներում, մասնավորոպես Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում է հոռդառատ անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 23 մ/վրկ:
Նոյեմբերյանի զորամասում գլխի շրջանում հրազենային վնասվածէ ստացած Հրաչյա Սարգսյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զինվորի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա:
Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ աշխատանքից տուն վերադառնալով՝ բակում ականատես եղա իմ 10-ամյա որդու՝ Արայիկի ու նրա հասակակից խաղընկերոջ՝ Մկրտչյանի որդի Էդիկի վիճաբանությանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունն անտեսում է ՍԴ որոշումը. թոշակառուները չեն կարողանում օտարերկրյա լիազորագրով ստանալ իրենց կենսաթոշակը:
Ժամը 00:15-ի սահմաններում Ռիգայի և Արաբկիր 25 փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա Արմեն Արշակյանի վարած Nissan մակնիշի 35 ՏD 080 համարանիշի և Երևանի բնակիչ, 22-ամյա Դավիթ Մանգասարյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 71 DՍ 777 համարանիշի ավտոմեքենաները:
Այսօր առավոտյան ժամը 10.50 Զաքյան փողոցում 11OS010 համարանիշով Volkswagen ավտոմեքենան խախտելով երթևեկության կանոնները բախվել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ծառայողական՝ 007LL55 համարանիշով Toyota Camry ավտոմեքենային:
Ձեր նկատմամբ մեր ժողովրդի վերաբերմունքն առանձնահատուկ է, և դա պայմանավորված է նաև նրանով, որ Դուք բարեգործական մեծ գործունեություն եք ծավալում: Դրա վառ վկայությունը «Երևան, իմ սեր» ծրագրին Ձեր ակտիվ մասնակցությունն է և Ձեր ներդրումը:
Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել մայիսի 8-ին Երևանում ր Արզումանյան փողոցի 20 Ա շենքի բնակարաններից մեկում տեղի ունեցած դաժան սպանության վերաբերյալ։
Մայիսի 29-ին, ժամը 11.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից աղջիկ է նետվել:
Դիլիջանում Արքայազն Չարլզի ծառուղում կտնկվեն 65 չինարիներ: Գիտելիքի ծառ համարվող չինարին Դիլիջանի միջազգային դպրոցի խորհրդանիշն է:
Ոստիկանները պարզել են, որ հրազենային վնասվածքներ ստացած անձիք Ավանի 7-րդ փողոցի բնակիչներ, 24-ամյա Արտյոմ Ալեքսանյանն է և 25-ամյա Ռոբերտ Հովսեփյանը: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել Ավանի 7-րդ փողոցից:
ՀՀ ՊՆ N զորամասի պահեստապետ, կոչումով ենթասպա, այսինքն՝ զինվորական կոչման բերումով պետ Գագիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել անպարկեշտ ձևով շարքային զինծառայողների պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու համար:
Պայքարի մեկնարկը տրվեց Վանաձորից, քանի որ խորհրդանշական այս օրը` 95 տարի առաջ այստեղ` Ղարաքիլիսայում` այսօրվա Վանաձորում էր որոշվում Հայաստանի ճակատագիրը:
«Որ բերման ենթարկել ասեմ` բերման ենթարկել չէ, ասեմ՝ տարել են ու փակագծերը բացած՝ բացատրել են, որ այդ օրը չէ: Այսօր էլ ամբողջ ոստիկանությունով, «օմոն»-ով լցված են, ցանկացած շարժ՝ անմիջապես տեղում հարցերը կլուծեն, կտանեն, քրեական հանցագործ կսարքեն իզուր տեղը, մեզ դա պետք չէ: Բացի էդ, գիտենք, որ գյուղ չկա՝ շուն չլինի, բոլոր տեղեկությունները, ամեն մի շարժ տեղյակ են պահելու»:
Ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է այսօր՝ մայիսի 28-ին, Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունները:
ԱՄՆ-ում արձանագրվել է հեռախոսների «ինքնահրդեհման» հերթական դեպքը։ Մեղավորն այս անգամ Samsung Galaxy S III-ն էր։
Ցանկում տեղ են գտել նաև պաղպաղակ համտեսողը (տարեկան՝ 56 հազար դոլար), հուղարկավորության արարողության կազմակերպիչը (տարեկան՝ 80 հազար դոլար), գնումների անձնական ասիստենտը (personal shopper, տարեկան՝ 25-100 հազար դոլար) և զբոսանավերի վրա աշխատող անիմատորը (ամսական՝ 3-4.5 հազար դոլար՝ գումարած սնվելու ծախսերը)։
Ամբողջ բանակցություններին դուք հետևել եք, տեսել եք, և կարծում եմ՝ այն վերջնական լուծումները, որոնք որ արտացոլվեցին և հայտարարեցին մեր ազգաբնակչությանը, դրանք բավականին լուրջ աշխատանքի, բանակցությունների արդյունք են:
Այսօր՝ մայիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդավան գյուղի սկզբնամասում բախվել են Mercedes մակնիշի 24 LO 705 համարանիշի և Rover մակնիշի՝ 33 DU 562 համարանիշի ավտոմեքենաները:
Կարծում եմ, որ այս իրավիճակում, երբ համայնքի բնակիչները խնդիր ունեն, ցանկացած օգնություն տեղին է ու կկարողանանք ստեղծված դրությունից միասնական ուժերով դուրս գալ: Կառավարության աջակցությունը բավական մեծ օժանդակություն է, իսկ դրամական մեր օգնությունն էլ քաղաքացիների առօրյա խնդիրները կարող է լուծել:
Ինչպես արդեն տեղեկացրել է 168.am-ը, այսօր «Դոլմամա» ռեստորանում ճաշել է Հայաստան մասնավոր այցով ժամանած Նորին Մեծություն Ուելսի արքայազն Չարլզը, ում ռեստորանի դռների մոտ դիմավորեցին սեփականատեր Ժիրայր Ավանյանը, հրավիրված հյուրերը և այլոք: Մինչ կսկսեր ճաշկերույթը, 168.am-ի հետ զրույցում, Ժիրայր Ավանյանը մանրամասնեց, թե ի՞նչ են նախատեսել հյուրասիրության համար: Ի պատասխան մեր հարցին, թե ի՞նչ ճաշատեսակներ եք պատրաստել […]
Մայիսի 28-ին, ժամը 13.59-ին տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Առափ գյուղի բնակչուհի Մարինե Մարգարյանը
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը իր մեկ ամսվա ամբողջ աշխատավարձն արդեն փոխացել է Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիներին օգնելու համար բացված հաշվեհամարին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Մայիսի 28-ին, ժամը 11.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 5 շենքի 23-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսզանգերին:
Մասնավոր այցով Հայաստանում գտնվող՝ Ուելսի արքայազն Չարլզը քիչ առաջ մտավ «Դոլմամա» ռեստորան։ Նշենք, որ Երևանի Պուշկինի փողոցում գտնվող այս ռեստորանը Հայաստանի պաշտոնյաների ամենասիրած վայրերից մեկն է և Հայաստան ժամանող բարձրաստիճան հյուրերից շատերին մեր պաշտոնյաները «պատիվ են տալիս» հենց այս ռեստորանում։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը պատրաստվում է վաղը հրաման արձակել՝ քաղաքացի Ամալյա Նազարեթյանին Ավանի հոգեբուժարան հարկադիր բուժման տեղափոխելու մասնագիտական կողմը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ միաժամանակ նշելով, թե փաստաթղթային առումով ամեն ինչ օրինական է: Վերջինս ասաց, թե լրատվամիջոցներում ծանոթանալով կնոջ պատմությանը՝ զրուցել է ՀՀ առողջապահության […]
Ես յուրաքանչյուր ժամանակ լավ եմ վերաբերվում այն հարցերին, որը որ մարդիկ տեղին բողոքում են, որովհետև չի կարելի երկրապահի կամ ընդհանրապես կռված տղայի իրավունքները պետությունը չպաշտպանի:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը 168.am-ի զրույցում՝ անդրադառնալով Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված հաշվեհամարներ բացելու նախաձեռնությանը, ասաց, որ ինքը ևս իր աշխատավարձի որոշ մասը փոխանցելու է, սակայն չցանկացավ նշել, թե կոնկրետ որքան:
Մայիսի 28-ին, ժամը 18.10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.07-ից 17.15-ը Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները: