Հայտնաբերել են դիմակավորված, ատրճանակով ու դանակներով զինված ավազակային հարձակում կատարողներին

Երեկ՝ մայիսի 23-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի, Կոտայքի քննչական բաժանմունքի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել Երևանի քաղաքի բնակիչներ, 18-ամյա Արմեն Վարդանյանին, 21-ամյա Սարգիս Գրիգորյանին, 23-ամյա Նարեկ Դավթյանին և 18-ամյա Ալբերտ Սարգսյանին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձնիք կասկածվում են այս տարվա մայիսի 7-ին Աբովյան քաղաքում դիմակավորված, ատրճանակով և դամակներով զինված ավազակային հարձակում կատարելու մեջ, որից հետո ВАЗ 21 21 մակնիշի 09 ՕՍ 539 համարանիշի ավտոմեքենայով դիմել էին փախուստի:

Ամբողջ գիշեր ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ-քննչական խումբը՝ բաժնի պետ Արմեն Առաքելյանի, քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի և քննիչ Լևոն Գրիգորյանի հետ բացատրական աշխատանքների արդյունքում կարողացել են հայտնաբերել հանցագործության գործիք ատրճանակը, ВАЗ 21 21 մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև պարզել են, թե որտեղ են վաճառել ավազակային հարձակման եղանակով գողացված Notebook-ը:

Նշվում է, որ խմբի մեջ է նաև այն անձը, ում մատնանշած տվյալների համաձայն է կատարվել ավազակայնի հարձակումը: Քննիչ Լ. Գրիգորյանի կողմից նշված անձինք ձերբակալվել են և այս պահին գտնվում են ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայրում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի (Ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ) և ՀՀ Քր. Օր.-ի 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Նշված քրեական գործը հարուցվել էր մայիսի 7-ին՝ Աբովյան քաղաքում կատարված ավազակային հարձակման փաստով: Ժամը 15:00-ի սահմաններում դիմակավորված երեք անձինք՝ զինված ատրճանակներով, ներս էին մտել Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 3-րդ շենքի 23 բնակարան և տան տիրուհու՝ 50-ամյա Արմենուհի Սիմոնյանի նկատմամբ սպառնալիքներ կիրառելով՝ պահանջել էին գումար և ոսկեղեն:

Ա. Սիմոնյանը նրանց էր տվել տանը եղած 500 000 դրամ, 650 ԱՄՆ դոլար, 1 ոսկյա մատանի, իսկ երբ դիմակավորվածները դուրս էին եկել տնից, միջանցքում նկատել են դրված Notebook տեսակի համակարգիչը և այն իրենց հետ տարել էին:

Տեսանյութեր

Լրահոս