Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 6-ից 7-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը, իսկ կողոպուտի` 1 և խարդախության 7 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 6 դեպք:
Նա ասաց, որ Վարդան Սեդրակյանը այս գործի հետ կապ չունի, որ իրենք դա արել են վերջինից գումար շորթելու համար։
Հունիսի 7-ին, ժամը 13.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 30 շենքի 17-րդ բնակարանից ծուխ է նկատվում:
Հունիսի 7-ին, ժամը 11.43-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի 1-ին փողոցի թիվ 3 հասցեում գտնվող մանկապարտեզի մոտակայքում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
168.am-ի տեղեկություններով՝ երեկ աշխատանքից ազատված սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանի փոխարեն նշանակվել է Նազարեթ Մնացականյանը։
Վթարավերականգնողական աշխատատանքներին մասնակցել են օդանավակայանի 30 աշխատակից և 5 հատուկ տեխնիկա:
Ժամը 10։00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Էդուարդ Ռաֆայելյանը, վարելով Toyota Corolla մակնիշի 22 ՏԼ 179 համարանիշի ավտոմեքենան, Դավիթ Բեկի պողոտայում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց հունիսի 1-ի երեկոյան փոխհրաձգության հետևանքով վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանն ի վիճակի է ցուցմունք տալ:
Հունիսի 6-ին, ժամը 21.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 50-ամյա Սարգիս Կարապետյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և հունիսի 7-ին, ժամը 00.40-ին, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել:
Այսօր՝ հունիսի 7-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ է տեղի ունեցել։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունել է ազատամարտիկներից կազմված հինգ հոգանոց խմբին: Հանդիպումը տևել է շուրջ երկու ժամ:
Ապահովագրական գործակալների տված հարցերի մեջ հաճախակի լսում ենք, թե վարորդը կապե՞լ է ամրագոտին
Դատավոր վճռել է բավարարել Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտարներ Ալվարդ Մելքոնյանի, Էմմա Շաբոյանի, Նունե Սարգսյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի մասին` նոտարներին պարտավորեցնելով ազատել Երևան քաղաքի, Մ.Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի թիվ 162 տարածքը, այն վերադարձնելով Երևան համայնքին։
Հունիսի 7-10-ը երեկոյան ժամերին հատկապես Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում են հորդառատ, ամպրոպային բնույթի անձրևներ, հնարավոր է նաև կարկուտ:
«Ա1+»-ի ձեռքի տակ է հայտնվել Գորիսում Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դաժան միջադեպի տեսագրությունը։
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Դա եղել է մեր ընդհանուր որոշումը, մեր ամուսնությունն ավարտված է»,- ասել է ՌԴ նախագահը՝ ավելացնելով, որ իրենք պրակտիկորեն չեն տեսնվում, և յուրաքանչյուրն ապրում է իր կյանքով։
Այն, որ Հայաստանից շատերն են արտագաղթում, նորություն չէ։ Այդ մասին բազմիցս գրվել է։ Բազմիցս գրվել և խոսվել է նաև արտագաղթի պատճառների մասին
Հունիսի 6-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 141 շենքի 2-րդ բնակարանի պատշգամբի ծածկը թուլացել է. առկա է ընկնելու վտանգ:
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը պատգամավորական հարցում է արել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջում…
Վթարի հետևանքով Կ. Հասրջյանն ու «Volkswagen» ավտոմեքենայի ուղևոր Ռուսաստանի դաշնության Ադլեր քաղաքի բնակիչ 33-ամյա Դավիթ Տավարածյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Մինսկից վերադառնալուց անմիջապես հետո նախարարն ուղևորվել է Հ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել ԼՂ N զորամասի հրամանատար, Գորիսի միջադեպի արդյունքում վիրավորված Արտակ Բուդաղյանին։
«Այս ծրագիրը շարունակվելու է, որպեսզի բնական գազը սոցիալապես անապահով ընտանիքների համար չթանկանա», – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Իրավաբան Արա Ղազարյանը էթիկայի առումով անհարիր է որակել Սյունիքի մարզպետարանի հայտարարությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ժամը 16։40-ի սահմաններում քամին պոկել է «Զվարթնոց» օդանավակայանի նախկին «VIP» սրահի տանիքը և նետել կայանատեղիում կանգնած մենքենաների վրա:
Գնդապետ Արտակ Բուդաղյանի մորաքրոջ տղաները բացառել են, որ Արայիկ Բուդաղյանը պատրաստվում է վրեժխնդիր լինել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից:
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում դատապարտյալ Արմեն Եգորյանը հաջողացրել է նորից դատապարտվել՝ ամուսնանալու խոստումներ տալով Գավառի բնակչուհուց գումարներ հափշտակելու համար։
«Սուրեն Խաչատրյանը ոճրագործություններ շատ է կատարել: Բազմաթիվ բռնություններ է կատարել, տնտեսական բլոկի բազմաթիվ հանցագործություններ: Զինված հարձակման ամենամեծ փորձը նա ունի»
Հունիսի 6-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 27 շենքի մոտակայքում գտնվող հավաբնում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
168.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանն ասաց, որ վնասված մեքենաների թիվն այժմ հստակ չի կարող ասել. «Երևի տասնյակ կլինի»