
21-ամյա վարորդը հեռուստաաշտարակի մոտ Toyota Corolla-ով գլխիվայր շրջվել է

Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Էդուարդ Ռաֆայելյանը, վարելով Toyota Corolla մակնիշի 22 ՏԼ 179 համարանիշի ավտոմեքենան, Դավիթ Բեկի պողոտայում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան և վթարի վայր են ժամանել Երևանի Ճանպարհային ոստիկանության աշխատակիցները։ Փաստի աթռիվ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվում է ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Հետաքննիչի հանձնարարականով, վարորդը տեղափովում է բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի