
«ՌԵՍՈ Ինշուրանս»-ի աշխատակիցը խախտում է օրենքը

Երբ Հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահար է լինում, Ճանապարհային ոստիկաններից, հրշեջ և փրկարար ծառայությունների և շտապ բուժօգնության աշխատակիցներից բացի՝ վթարի վայր է ժամանում ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, և վայ էն վարորդներին, եթե մինչ մեծն ԱՊՊԱ-ի ժամանումը ավտոմեքենան շարժած կլինեն ԱՊՊԱ-ի գործակալի ուշացման պատճառով։ Եվ ապահովագրական գործակալների տված հարցերի մեջ հաճախակի լսում ենք, թե վարորդը կապե՞լ է ամրագոտին։ Իսկ հետաքրքիր է՝ ԱՊՊԱ-ի գործակալները գիտե՞ն, որ ամրագոտի չկապելու համար ճանապարհային ոստիկանի կողմից իրենք նույնպես պետք է վարչական պատասխանատվության ենթարկվեն և բացի դա՝ այն առաջին հերթին որոշ դեպքերում ապահովում է նաև իրենց կյանքը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ֆիքսել էր, թե ինչպես է Երևան-Սևան ավտոմայրուղում առանց ամրագոտին կապած Hyundai մակնիշի 555 TV 35 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ճեմում մայրուղով, իսկ ավտոմեքենային նայելով, կարելի է կռահել, որ այն «ՌԵՍՈ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ավտոմեքենան է։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի