«Զվարթնոց»-ի մամուլի քարտուղարը՝ պոկված տանիքի մասին

Այսօր ժամը 16:48-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ քամին պոկել է «Զվարթնոց» օդանավակայանի նախկին «VIP» սրահի տանիքը և նետել կայանատեղիում կանգնած մենքենաների վրա: 168.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանն ասաց, որ վնասված մեքենաների թիվն այժմ հստակ չի կարող ասել. «Երևի տասնյակ կլինի»: Գևորգ Աբրահամյանն ասաց, որ այժմ փրկարարները և ոստիկանները շարունակում են տարածքում աշխատել:

«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղարն ասաց, որ 15-20 րոպե առաջ եղել է դեպքի վայրում և որ տուժածներ չկան:

Հարցին՝ ով է փոխհատուցելու վնասված մեքենաների տերերին, Գևորգ Աբրահամյանն ասաց, որ այս պահին դրա մասին տեղեկություններ չի կարող տալ:

168.am-ի տեղեկություններով՝ «Զվարթնոց» օդանավակայանի բոլոր շենքերն ապահովագրված են «Ռոսգոստրախ» ընկերության կողմից, որի աշխատակիցներն այժմ աշխատում են դեպքի վայրում:

լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս