Բաժիններ՝

Սեյրան Օհանյանը Մինսկից վերադառնալուն պես այցելել է Արտակ Բուդաղյանին և Հրաչյա Սարգսյանին

Ինչպես արդեն հայտնել էինք, 2013թ. հունիսի 5-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Մինսկ էր մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Մինսկից վերադառնալուց անմիջապես հետո նախարարն ուղևորվել է Հ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել ԼՂ N զորամասի հրամանատար, Գորիսի միջադեպի արդյունքում վիրավորված Արտակ Բուդաղյանին։

Սեյրան Օհանյանն այցելել է նաև մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում վիրավորված Հրաչյա Սարգսյանին,  հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով և շնորհավորել նրան` ծննդյան օրվա կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930