Բաժիններ՝

Իմ զենքը (արտագաղթի դեմ) իմ գործիքն է

Այն, որ Հայաստանից շատերն են արտագաղթում, նորություն չէ։ Այդ մասին բազմիցս գրվել է։ Բազմիցս գրվել և խոսվել է նաև արտագաղթի պատճառների մասին։ Սակայն վերլուծություն՝ ըստ մասնագիտությունների, դեռ չի արվել։ Օրինակ՝ ինչու են Հայաստանից արտագաղթում, ասենք, կոշկակարները կամ իրավաբանները։ Սակայն պարզվում է՝ կառավարությունում նման վերլուծություն արվել է։ Առայժմ միայն երաժիշտների մասով, սակայն սա դեռ սկիզբն է։

Պարզվում է՝ երաժիշտներին ստիպում է արտագաղթել այն, որ նրանք գործիքներ չունեն։ Այսինքն՝ ֆինանսական ռեսուրսները չեն բավականացնում երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար։

Ովքեր մտածում են, որ սա կատակ է, առաջարկում ենք կարդալ հետևյալ հատվածը՝ կառավարության այսօրվա նիստի մասին պատմող պաշտոնական հաղորդագրությունից.

«Հայ երիտասարդ երաժիշտների արտագաղթը նվազեցնելուն է միտված կառավարության մեկ այլ որոշում, որով, մասնավորապես, Երիտասարդական նվագախմբին լրացուցիչ միջոցներ են հատկացվում նվագախմբի կազմը փողային և հարվածային գործիքներ նվագող երաժիշտներով համալրելու համար։ Վարչապետը կարևորել է երաժշտական գործիքների ձեռքբերումը և ընդգծել, որ կառավարությունն այդ նպատակին ամեն տարի համապատասխան միջոցներ կտրամադրի»։

Կարդացեք նաև

Այս տրամաբանությամբ՝ հիմնովին կանխել արտագաղթը կարելի է կոշկակարներին մուրճ տրամադրել, ձկնորսներին՝ կարթեր և այսպես շարունակ։ Միակ հարցն այն է, թե ի՞նչ գործիք է անհրաժեշտ տրամադրել մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց, օրինակ՝ տնտեսագետներին։ Խե՞լք։

Նկարը՝ Սերգեյ Կորսունի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս