Վլադիմիր Պուտինը և Լյուդմիլա Պուտինան ամուսնալուծվել են
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա կինը՝ Լյուդմիլա Պուտինան, Ռոսիա 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել են, որ իրենք ամուսնալուծվել են։ Այս մասին տեղեկացնում է Վեստի-ն։
«Դա եղել է մեր ընդհանուր որոշումը, մեր ամուսնությունն ավարտված է»,- ասել է ՌԴ նախագահը՝ ավելացնելով, որ իրենք պրակտիկորեն չեն տեսնվում, և յուրաքանչյուրն ապրում է իր կյանքով։
Պուտինը նաև ավելացրել է, որ ինքը չի սիրում ամեն ինչ հրապարակայնացնել, սակայն շեշտել է, որ իրենք երկուսն էլ սիրում են երեխաներին, նրանցով հպարտանում են են մշտապես տեսնվում։
Իսկ Լյուդմիլա Պուտինան նշել է. «Մենք ընդմիշտ կմնանք որպես լավ բարեկամներ։ Շնորհակալ եմ Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ նա ինձ աջակցում է»։