Բաժիններ՝

Դատարանը պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար կալանավորեց վարչության պետին և մի քաղաքացու

Այսօր՝ հունիսի 7-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հատուկ քննչական ծառայության քննիչը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ, 59-ամյա Բաբկեն Մկրտչյանի և մեկ այլ անձի՝ Մանվել Արշակյանի նկատմամբ։ Նշված դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդարանական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք վերցվել են երկամսյա կալանքի։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Բ. Մկրտչյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.ի 308 հովածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով։ Իսկ Մ. Արշակյանի նկատմամբ 38- (հանցակիցների տեսակները) 308 և 314 հոդվածների հատկանիշներով։ Ֆոտոլրագրղը հայտնում է նաև, որ դատական նիստն ավարտվել է գիշերը՝ ժամը 01։10-ի սահմաններում, և դատարանի բակում են եղել կասկածյալների հարազատներն ու գյուղացիները, իսկ դատարանում ուժեղացված ծառայություն էին կատարում նշված դատարանի դատական կարգադրիչներն ու Ոստիկանության Երևանի քաղաքի վարչության ուղեկցող գնդի ոստիկանները։

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930