Հայրիկյանի մահափորձի գործով մեղադրյալը սկանդալային հայտարարություն է արել՝ նշելով, որ Սեդրակյանն այս գործի հետ կապ չունի
Երևանի կենտրոնի և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով դատական նիստը։ Նիստի ընըացքում հարցաքննվեցին գործով մի քանի վկաներ, ովքեր հիմնականում Պարույր Հայրիկյանի հարևաններն էին։ Նիստի ընթացքում դատարանն ավարտեց գործով վկաների հարցաքննությունը։ Հաջորդ դատական նիստին նախատեսվում է հարցաքննել տուժող Պարույր Հայրիկյանին։ Գործով վկա Կարեն Զաքարյանի հարցաքննությունից հետո մեղադրյալ Սամվել Հարությունյանը հանդես եկավ սկանդալային հայտարարությամբ։ Նա ասաց, որ Վարդան Սեդրակյանը այս գործի հետ կապ չունի, որ իրենք դա արել են վերջինից գումար շորթելու համար։ Քանի որ գործող մեղադրյալը հանդես եկավ հայտարարությամբ, դատարանը դրան չանդրադարձավ։ Նիստի մանրամասները շուտով։