Բաժիններ՝

Արայիկ Բուդաղյանը շոկի մեջ է. Գորիսյան վենդետտա չի լինելու

Գնդապետ Արտակ Բուդաղյանի մորաքրոջ տղաները` Աշոտ և Ալիկ Միրոզյանները Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում բացառեցին այն տեղեկությունները, որ Արայիկ Բուդաղյանը պատրաստվում է վրեժխնդիր լինել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից:

Նրանք նաև հերքեցին այն տեղեկությունները, որ այսօր Գորիսում Ա. Բուդաղյանի կողմից կազմակերպվել է հավաք, որին որոշվելու է Ս. Խաչատրյանի «ապագան»: «Մեղավորները անպայման պատիժ կկրեն»,-ասաց Ա. Միրզոյանը:

Հարցին` իսկ ճիշտ է, որ Արայիկ Բուդաղյանը հանդիպել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Ա. Միրոզյանը նշեց, որ նման բան իրեն հայտնի չէ, նրան դիմավորել է վարորդը, ով էլ նրան տարել է տուն:

«Տեղեկություններ են տարածում, որ իբր նա խոշոր գործարար է, և այլն, սակայն նման բան չկա: Նա վերջին տարիներին աշխատում է Մոսկվայում, դեպքից մեկ ժամ հետո իմացել է դրա մասին ու եկել Հայաստան: Հիմա նա շոկային վիճակում է, իր միակ մտահոգությունը ծնողների, եղբոր առողջությունն է, այլ բանի մասին չենք խոսել, չնայած ամբողջ օրը միասին ենք»,-ասաց նա:

Հարցին` իսկ ինչպիսին էին հարաբերությունները Բուդաղյանների և Խաչատրյանների միջև, Աշոտ Միրզոյանը նշեց, որ երբևէ թշնամության մասին չի լսել, սակայն չբացառեց, որ լարվածություն եղել է: Ալիկ Միրզոյանը նշեց, որ իրենց միջև հարաբերություններ որպես այդպիսին չեն եղել:

Նա նաև հերքեց այն տեղեկատվությունը, որ Ա. Բուդաղյանի հայրը կաթված է ստացել, Ա Միրզոյանը նշեց, որ երեկ միասին են եղել և նման բան չկա:

Aysor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս