Հունիսի 3-ին, 7-ին, 8-ին` երեկոյան ժամերին հատկապես Շիրակի, Լոռիի և Տավուշի մարզերում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, հնարավոր է նաև կարկուտ:
«Տո՛ դուք ուր, գարունը, երեխաները, նրանց պաշտպանությունը, բնությունը, գեղեցիկը, մաքրությունը, սրբությունն ուր…»
Հունիսի 2-ին եւ 3-ին ձերբակալվել են Գորիս քաղաքի բնակիչներ` Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանը և Տիգրան Սուրիկի Խաչատրյանը:
Բնապահպանական պետական տեսչություն վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 500.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 1.31մլն. դրամի ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հունիսի 2-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 05.00-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել է մայթեզրին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1991 թ. ծնված Կարեն Ղազարյանը, տեղում մահացել է:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 2-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Քաղաքացիներն օգտվել էին վրացական FlyGeorgia ավիաընկերությունից, և Դուբայից հետադարձ թռիչքը պետք է կայանար կիրակի առավոտյան՝ Դուբայ-Թբիլիսի չվերթով, սակայն թռիչքը նրանց համար անհասկանալի պատճառով չի կայացել:
Հունիսի 4-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքում տեղի կունենա Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի գահակալության արարողությունը:
Այսօր վարչապետ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազություն՝ խնդրելով պարզել, թե ով է գրանցել «WLISPERA HOLDINGS LIMITED»-ը, և ինչպես է իր անունը հայտնվել ընկերության բաժնետերերի ցանկում:
Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Ավետիք Բուդաղյանի սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործի նյութերը կիրակի օրը փոխանցվել են զինվորական դատախազությանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթ է ընդունվել Երևանի Փարպեցի փողոցում գտնվող «ԴԻ ԱՅ ՎԱՅ» ակումբի հրկիզման աղմկահարույց գործը:
Հունիսի 3-ին, ժամը 03.10-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 2 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Ըստ ճշտվող լուրերի` երեկ գիշերվանից ձերբակալվել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և նրա որդին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գյումրի քաղաքի ՌԴ թիվ N ռազմաբազայի շտաբի զինծառայող, ավագ լեյտենանտ, ՌԴ քաղաքացի՝ 1986 թ. ծնված Ա. Ատավինը (տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով) Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
ՀՀ գլխավոր դատախազի` այս տարվա մարտի 21-ի հրամաններով՝ մազրզերում դատախազների փոխատեղումներ եղան. Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը նշանակվեց Շիրակի մարզի դատախազ, իսկ Լոռու դատախազի պաշտոնում նշանակվեց Արմավիրի դատախազ Հակոբ Ղարախանյանը։ Վերջինս պատասխանել է 168.am-ի հարցերին:
Ոստիկանությունն առգրավել է նաև մարզպետի տան դիմաց տեղադրված տեսախցիկների տեսագրությունը։ Ի դեպ, և՛ ոստիկանները, և՛ շարքային գորիսեցիները կարծում են, որ մարզպետի կողմից բեմականացված շոու է այն, որ երբ ոստիկանները ժամանել են նրա տան մոտ, նա մի քանի րոպե անց դուրս է եկել տանից և հայտարարել. «էս ինչ հաշիվ ա»։
Երաժշտության հեղինակը ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է, բառերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, ռեժիսորը՝ Դավիթ Բաբայանը, գործիքավորման հեղինակն էլ Արա Թորոսյանն է:
Կոտայքի մարզի Եղվարդի վարչական տարածքում գտնվող հողատարածքների սեփականատերերը համոզված են, որ իրենք ապահովագրված են կարկտահարությունից:
Ըստ նախնական վարկածի՝ խանդի պատճառը Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ ոմն Սերյոժայի` իր կնոջ հետ արտամուսնական սիրային կապի մասին շրջանառվող լուրերն էին, որոնք ամուսինը ստուգելու համար սեփական գաղտնի ուսումնասիրություններն էր արել:
Ս.Մովսիսյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցված հայհոյանքից անմիջապես հետո, Ա.Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ և պատճառել հրազենային մարմնական վնասվածք:Ս.Մովսիսյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցված հայհոյանքից անմիջապես հետո, Ա.Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ և պատճառել հրազենային մարմնական վնասվածք:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի ցանկացել մեկնաբանել այս գիշեր իր տան մոտ կատարված փոխհրաձգությունը, որի արդյունքում մեկ հոգի մահացել է, երկու հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանություն են բերման ենթարկվել և հրավիրվել դեպքին մասնակից, ականատես հնարավոր վկաները, որոնք հարցաքննվում են:
Այսօր վաղ առավոտյան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 3-րդ կուրսի կուրսանտ է մահացել:
168.am-ի Սյունիքի մարզի թղթակիցը հայտնում է, որ այսօր կապանում մահացու ելքով ավտովթար է տեղի ունեցել:
ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց, որ Արտակ Բուդաղյանը նույնպես մահացել է, սակայն 168.am-ին քիչ առաջ զինվորական կենտրոնական հոսպիտալից տեղեկացրին, որ Արտակ Բուդաղյանը ողջ է, նրա վիճակը կայուն ծանր է:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից 168.am-ին հայտնեցին, որ կրակոցները տեղի են ունեցել Գորիսի Դավիթ Բեկի 1 առանձնատան (տունը պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, խմբ.) դիմաց:
Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Վանաձորի թատրոնում պետպատվերով ներկայացումներին հատկացված գումարների հնարավոր յուրացման փաստով:
168.am-ի տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է Գորիսի «Սըդըղի գյոլ» կոչվող տարածքում, որտեղ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հավաքվել են ամռան գալուստը նշելու նպատակով:
Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով, ըստ ֆոտոլրագրողի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության X զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգականն է և թիկնապահը:
Ես էլ եմ արդեն սկսում վախենալ ու դողալ Սամվել Մայրապետյանից, որովհետև ամբողջ մի համակարգ՝ ԱԻՆ, Քաղաքաշինության նախարարություն, քաղաքապետարան, վարչապետ… այս բոլորն ահ ու սարսափի մեջ են Ս. Մայրապետյանից: Արդեն ես էլ եմ վախենում իրենից: Ես ընդամենը մի հարց ունեմ տալու երրորդ անձանց՝ գոյություն ունե՞ն խախտումներ, թե՞ ոչ: