
Սևանա լճի ափամերձ տարածքում արգելափակված մեքենան դուրս է բերվել

Դեկտեմբերի 20-ին, ժամը 23.37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճի ափամերձ հանգստյան գոտու տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ավազակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Ա. Բ.-ին պատկանող «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 99 UU 949 պ/հ ավտոմեքենան:
Արտակարգ իրավիճակների նախարարություն