
ՀՀ ավտոճանապարհների վիճակը՝ ժամը 12։00-ի դրությամբ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ի ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Դիլիջանի ոլորաններում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Աբովյան-Չարենցավան ավտոճանապարհին առկա է մառախուղ:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: