
Արտակարգ դեպք Արմավիրում. Ոչխարների սպանդ, հարձակում գյուղացիների վրա (լուսանկարներ). shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Արտամետ գյուղի բնակիչ, 50-ամյա Տոնական Ղազարյանը Բաղրամյան-Արտամետ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին իր կողմից վարած Mitsubishi Montero մակնիշի 33 VՏ 128 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է Նոր-Արտագես գյուղի բնակիչ, 43-ամյա Զադա Բրոյանին պատկանող ոչխարի հոտին:
Արդյունքում 35 ոչխարից 30-ը սատկել են, որոնց մեծ մասը ծագով են եղել:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Զ. Բրոյանն ու նրա հարազատները զայրացած հայտնում էին, որ վարորդը հոտին հարվածելուց հետո իջնում է ավտոմեքենայից ու հայհոյանքներով հարձակվում իրենց վրա, այնուհետև զանգահարում ու վթարի վայր է կանչում իր տղային, ով էլ Mercedes-ով ժամանում է իր ընկերների հետ ու նորից սկսում լկտի պահվածք դրսևորել իրենց նկատմամբ: Այդ ամենից հետո սկսում են հարվածել Զ. Բրոյանին պատկանող ВАЗ 2121 մակնիշի 28 ՕՍ 490 համարանիշի ավտոմեքենային:
Մանրամասները այստեղ`