Մարտի 8-ին, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 6-ին, ժամը15.00-ին, բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Գևորգ Ա.-ն, որը փետրվարի 13-ից հետախուզվում էր խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:
Այսօր՝ մարտի 7-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Ազատության թիվ 25 շենքի դիմաց՝ մայթեզրին, հանկարծամահ է եղել մեծահասակ մի կին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մարտի 5-ի որոշմամբ Հանրապետության Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2 ամիս ժամկետով կալանքը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը 30-ամյա Բաբկեն Մովսիսյանն է, ով Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր՝ որպես անհետ կորած:
«Տնեցիներս խաբար չենք, Դուք մեզնից լավ գիտեք, նորությունները ձեզնից ենք իմանում»:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում քննվում է ընտանեկան խոշտանգումների փաստով հարուցված քրեական գործ, որն իր տեսակի մեջ կարելի է համարել աննախադեպ. որդին մեղադրվում է մորն ու տատկին խոշտանգելու մեջ։
Սույն վճռի դեմ Հայաստանում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 6-ի նիստում, քննարկելով «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդների և Տիգրան Եգորյանի դիմումները, միաձայն ընդունած որոշումներով մերժեց թիվ 17 ԸԸՀ-ի թիվ 6-Ա, 7-Ա, 8-Ա, 9-Ա, 10-Ա, 11-Ա որոշումներն անվավեր ճանաչելու մասին դիմումատուների պահանջը:
Մարտի 3-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ էր ստացվել քաղաքացիների կողմից, որ Սայաթ-Նովա փողոցում մահացած տղամարդու դի կա:
Բուժումն անցնել արտերկրում Պարույր Հայրիկյանին առաջարկել է Առողջապահության նախարարությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանը:
Հրշեջ-փրկարարաները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Ֆորդ» մակնիշի 34 LT 591 (վարորդ Հարություն Տիրանյան) և «Ֆորդ» մակնիշի 34 ԼՏ 037 պետհամարանիշերով (վարորդ Վրույր Խաչատրյան) ավտոմեքենանները:
«Երկու հոգի կրակել են մեկի վրա, մենք ուզում ենք հասկանալ` դրա հետ ի՞նչ կապ ունենք: Ես իրավաբանության կանոններից ելնելով ասում եմ` ինձ բացատրեք ի՞նչն է իմ մեղադրանքի հիմքում, որ ես կարողանամ պաշտպանվել», – ասում է Ալեքսանդր Սիրունյանը
Նշված հատվածում գրեթե մեկ ժամ երթևեկությունը կաթվածահար էր եղել և միայն մեկ ժամ անց՝ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցների ժամանումից հետո, երթևեկությունը մասամբ կարգավորվեց:
Մարտի 4-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նորաբաց գյուղից բերման են ենթարկել 1997 թ. ծնված Գրիգոր Մ.-ին:
Փակ է Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիայի և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները:
Մարտի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին մերկասառույց:
Եղնուկյանը նշեց, որ Պարույր Հայրիկյանը ևս մտածում է, որ սա բազմաշերտ գործ է, և պետք է գտնել գլխավոր պատվիրատուին, ում պետք է փնտրել «ոչ Սեդրակյանների դաշտում»:
Մարտի 5-ին, ժամը 16.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկվել Երևանի բնակիչ, 1965 թ. ծնված Անդրանիկ Թ.-ին
Մարտի 15 ին լրանում է Լեոնիդ Ենգիբարյանի 78-ամյակը։ Այս առթիվ մի շարք երիտասարդներ որոշել են մարտի 16-ին երթ կազմակերպել։
Վ. Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար:
«Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնել են, որ վրաերթի ենթարկված աղջկա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Պարոն Սեդրակյանի հետ պիտի նստենք, հասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Ամեն դեպքում սա փորձանք է, փորձանքն էլ մարդու համար է»:
Չուխադյան փողոցի 36 շենքի բնակիչ, 57-ամյա Ա. Հայրապետյանը Երևանյան խճուղու իր հայրական տանը առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Վարդան Սեդրակյանին 3-4 ամիս առաջ Հայաստանում շատ քչերն էին ճանաչում։ Այսօր ճանաչում է ողջ հանրապետությունը, բայց հարցականներն ավելի են շատացել։ Իսկ գլխավոր հարցը հետևյալն է՝ ո՞վ է, այնուամենայնիվ, Վ.Սեդրակյանը։
«Մյուս օրը վարչապետը պատվիրակության հետ վերադարձավ Հայաստան, ոգեւորված Սպիտակ Տանը, ԱՄՀ-ում, Կոնգրեսում անցկացված բանակցությունների արդյունքներով: 25 օր հետո Վազգենին գնդակահարեցին…»,-գրել է Տ.Հակոբյանը
Մարտի 5-ին, ժամը 15,54-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱ Բ4 թաղամասի 3-րդ շենքի 46-րդ բնակարանի բնակիչ Վարդանյանից ահազանգ է ստացվել իր կողմից ինքնասպանություն գործելու մասին:
«Հարգելի պարոն Գասպարյան, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության անունից անկեղծ երախտիքս եմ հայտնում Ձեզ և ՀՀ ոստիկանության ղեկավար անձնակազմին, այդ թվում նաև՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների պետերին, վերջերս տեղի ունեցած ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ դիտորդական առաքելություն իրականացնող անձնակազմին ցուցաբերած աջակցության համար»
Ամեն օր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հաճախող 2 տարեկան Ալենի մոր՝ Նարինեի ամենասպասված պահը երեկոյան ժամը 18:00-ն է: Ամեն օր այդ ժամին Նարինեն գնում է երեխային տուն բերելու: ՀՕՖ-ի դռներից վազում ու մոր ոտքերն է գրկում փոքրիկ Ալենը: Նարինեն ասում է՝ ամեն անգամ այդ տեսարանից սիրտը լցվում է ու ամեն անգամ գիտակցում է իր ու որդու միասին լինելու գինը: