Ինչո՞ւ «Դեդ Հասանի» սպանությունից գրեթե մեկ տարի հետո նրան փոխարինող չեն ընտրել
«Օրենքով գող» Դեդ Հասանի «գահի» համար մինչեւ հիմա փոխարինող չի ընտրվել, քանի որ նրա աթոռը պետք է զբաղեցնի Շաքրո Մալադոյը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քրեական թեմաներով գրող Սերգեյ Գալոյանը:
Նրա խոսքով՝ Շաքրոյի պատժաչափը մոտ երկու ամիս առաջ է լրացել, բայց փաստաթղթային ձեւակերպումների խնդիր կա: «Կարող է մեկ ամիս հետո գալ, կարող է մեկ օր հետո գալ: Մեր «Պզոյին» այնտեղից ազատեցին, բայց պատժաչափը լրանալուց երկու ամիս հետո դուրս եկավ»,- ասել է Սերգեյ Գալոյանը՝ հավելելով, որ փորձեր արվել են Դեդ Հասանի «գահին» այլ գողեր կարգել, սակայն դա երկար չի տեւել:
«Այսպես ասած, ամեն բան փորձարկեցին, բայց էական արդյունք չտվեց: Տեսան, որ չի ստացվում: Մի անգամ հորեղբոր տղան նստեց, մեկ անգամ մեկ ուրիշը, բայց չստացվեց: Հիմա բոլորը սպասում են Շաքրոյի վերադարձին»,- ասել է Սերգեյ Գալոյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: