Ինքնասպան եղած 25-ամյա երիտասարդն ընտանիքի միակ տղան էր
Լոռիի մարզի Սարչապետ գյուղում դեկտեմբերի 25-ին ինքնասպան եղած Ալիկ Պ-ն ընտանիքի միակ տղան էր:
Այս մասին NEWS.am-ին պատմել են Սարչապետի գյուղացիները: Նրանց խոսքով՝ Ալիկն ապրում էր ծնողների հետ, իսկ 4 քույրերն ամուսնացած են: Հայրը արտագնա աշխատանքով է զբաղվել, իսկ մայրը տնային տնտեսուհի է:
«Շատ լավ ընտանիք են: Ալիկն էլ աշխատասեր տղա էր, գյուղում հունձ էր անում: Սիրահարված էլ չէր, որ նման բան լիներ գյուղ տեղ է, կիմանայինք: Իրենք ֆինասական խնդիրներ չունեն ու չենք հասկանում, թե ինչը կարող էր ինքնասպանության պատճառ դառնալ: Մենք էլ ենք շոկի մեջ»,-պատմել են գյուղացիները եւ ավելացրե;, որ մարմնի վրա թարախային բշտիկներ էին առաջանում եւ դժվար, թե դա ինքնասպանության պատճառ դառնար:
Մանրամասները այստեղ`