Սեքսուալ մոլագար «ռեժիսորը» (ֆոտոշարք)

Գնդակահարության պատի տակ կանգնած Վալերի Հասրաթյանը մահից վայրկյաններ առաջ հազիվ թե պարուրվել էր մանկության մասին այնպիսի պայծառ հիշողություններով, ինչպես Մարկեսի վեպի հերոսը: Եվ դա հավանաբար նաև այն պատճառով, որ Հասրաթյանը գնդապետ Աուրելիանո Բուենդիան չէր, այլ, ոչ ավել, ոչ պակաս, սեքսուալ մոլագար էր և սերիական մարդասպան: Շատ ավելի ուշ քրեագետները պիտի հաստատեին, որ նրա դեպքն իր տեսակի մեջ բացառիկ էր: Իսկ մինչ այդ Դատական հոգեբանության ինստիտուտում բժիշկները մանրակրկիտ ուսումնասիրել էին նրա կենսագրության բոլոր դրվագները, երկար զրույցներ ունեցել հանցագործի հետ:

Ո՞վ էր երևանցի այդ երիտասարդը, որի անփառունակ համբավը և նույնքան անփառունակ «ժառանգությունն» այդպիսի ուշադրության էր արժանացել:
Ծնվել էր 1958 թվականին, բարեկիրթ և բարեկեցիկ ընտանիքում: Նրա հանդեպ միշտ եղել էր շեշտված ուշադրություն ու հոգատարություն, սակայն հարազատները դեռ մանկուց չէին կարող չզգալ Վալերիի ընդգծված հետաքրքրությունը դեպի սեքսը: Ասում են, թե նույնիսկ մանկապարտեզի դաստիարակներն էին նկատել, որ երեխան ավելի հակված էր առանձնանալ աղջիկների խմբի հետ, իսկ մոլագարը մահից առաջ հոգեբաններին խոստովանել էր, թե սիրում էր տուն գնալ լեփ-լեցուն ավտոբուսներով, որպեսզի այնտեղ սեղմվեր, շոշափեր կանանց:

rejisor-Hovik] (5)

Տղամարդ համարվելու առաջին մկրտությունը նա ստացել էր 13 տարեկանում` իրենից 15 տարով մեծ կնոջ հետ: Մեկ տարի հետո նրա շփումներն արդեն պարբերական բնույթ էին կրում: Լինելով բավականին խելացի, կիրթ, շփվող և կենսախինդ, նրա համար մեծ դժվարություն չէր ներկայացնում հրապուրել հասակակից աղջիկներին: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական հոգեբանության բաժինը: Կարճ ժամանակում համակուրսեցիների շրջանում փլեյբոյի և սրտակերի համբավ ձեռք բերեց` մշտապես տարված լինելով նոր թիրախների որոնմամբ:

Կարդացեք նաև

rejisor-Hovik] (6)

rejisor-Hovik] (2)

Սակայն հենց այդ տարիներին էլ նրա մոտ հետզհետե նվազում էր հետաքրքրությունը հասակն առած կանանց նկատմամբ, փոխարենը` բուռն տարփանք էր տածում անչափահաս աղջիկների հանդեպ: Պատահական չէ, որ հենց այդ շրջանում նա խորապես ներշնչվել էր այն մտքով, որ իր և Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» վեպի հերոսի միջև մեծ ընդհանրություններ ու նմանություններ կային: Չի բացառվում, որ ինչ-որ մի պահի, թերևս, նաև գիտակցել էր, որ անզուսպ կիրքը և սևեռումները ոչ մի լավ բանի չէին հանգեցնի, բայց ընթացքը կասեցնելու համար նա այդպես էլ իր մեջ ուժ չգտավ:

Բուհն ավարտելուց հետո Վալերի Հասրաթյանը որոշ ժամանակ իբրև մանկավարժ-դաստիարակ` աշխատեց հիվանդ երեխաների գիշերօթիկ դպրոցում, իսկ 1981 թվականին ամուսնացավ մոսկվաբնակ մի աղջկա հետ և բնակության տեղափոխվեց Ռուսաստանի մայրաքաղաք: Այդ ժամանակից էլ սկսվեց Վալերիի քրեածին գործունեության շրջանը: Բավական է ասել, որ երկու անգամ`1982-ին և 1985-ին, Հասրաթյանին դատապարտեցին անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողությունների համար: Բանտից դուրս գալուց հետո նրան արտաքսեցին Մոսկվայից, և գրանցման վայր տրվեց Բելգորոդի մարզի Վալեյկի բնակավայրը:

rejisor-Hovik] (1)

rejisor-Hovik] (2)

Բայց մի՞թե տեղի փոփոխությունը կարող էր ինչ-որ կերպ անդրադառնալ սանձարձակ մոլագարի վարքի վրա: 1988 թվականին նա կրկին վերադարձավ Մոսկվա: Կինը հրաժարվել էր անբարոյական ամուսնուց: Հասրաթյանը ստիպված էր գտնել նորին: Եվ այդ նորը չուշացավ: Մթերային խանութի աշխատակից, 40-ամյա Մարիա Մակիևան չէր էլ կարող կռահել, թե ինչ ճակատագրական սխալ էր թույլ տալիս` իր կյանքը կապելով կովկասցի անծանոթի հետ: Մարիան և նրա 14-ամյա դուստրը շատ շուտով դարձան Վալերիի պատանդները` հերթով բավարարելով սեքսուալ մոլագարի մարմնական պահանջները:

Իսկ այնուհետև նոր ընտանիքի անդամները նաև մեղսակիցներն էին, ովքեր նոր թեկնածուներ էին որոնում «մեծերի համար ֆիլմի» դերակատարման համար:
Վալերի Հասրաթյանի նախընտրելի «որսատեղը» Մոսկվայի «Մանկական աշխարհ» հանրախանութն էր, որտեղ միշտ էլ կարելի էր հեշտությամբ գտնել գեղեցկատես աղջնակների և գավառից եկած միամիտ, անփորձ կենակցուհիների:

Rehisor

rejisor-Hovik] (1)

Հենց այս թատերաբեմում էլ Վալերին ձևավորեց իր նոր դերը` ներկայանալով` որպես «Մոսֆիլմ» կինոստուդիայի պրոդյուսերի օգնական կամ ռեժիսոր, ով նոր դեմքեր է որոնում ապագա կինոնկարի համար: Օգտագործելով կեղծ վկայականը, որտեղ նրա անունը Սվյատոսլավ Չապլիգին էր, հանցագործն իր զոհերին կերակրում էր հորինովի հեռանկարներով` խոստանալով կախարդական ուղևորություններ Վենետիկ, Փարիզ, Բեռլին, մեծ գումարներ, փառք և ճանաչում: Եվ այդ փորձված խայծը համարյա միշտ արդյունք էր տալիս:

Ինչ վերաբերում է Հասրաթյանի մշակած սցենարին, ապա հետագա իրադարձությունները զարգանում էին հետևյալ կերպ: Իր զոհին նա առաջնորդում էր Մարիա Մակիևայի բնակարան, որը ներկայանում էր իբրև ասիստենտ: Ու մինչ վերջինս փորձնական նկարահանումների համար լույսն էր կարգավորում և տեղադրում էր տեսախցիկը, Վալերին հյուրին մատուցում էր իր ձեռքով պատրաստած սուրճը: Հյուրասիրությունից շոյված կանայք չէին էլ կարող ենթադրել, որ բաժակի մեջ նա նախապես լցրել էր հոգեմետ դեղի փոշի, ինչը կարճ ժամանակ անց խմողին հասցնում էր անզգայացման: Հենց այդ պահից էլ սկսվում էին «նկարահանումները»:

Ավելի ուշ ոստիկանությունը պիտի ճշտեր, որ դեղերի բաղադրությունը Հասրաթյանը ճշտել էր «ԽՍՀՄ-ի բժշկական պրակտիկայում կիրառվող դեղամիջոցների տեղեկագրից»: Իր գործն ավարտելուց հետո նա զոհին տալիս էր դեղի ևս մեկ չափաբաժին, որպեսզի վերջինս չկողմնորոշվեր, թե ուր էր եկել, թալանում էր նրան (քանի որ ոչ մի տեղ չէր աշխատում, իսկ ապրել պետք էր) և խճճված նրբանցքներով հանում էր փողոց: Պետք է արժանին մատուցել հնարամիտ մոլագարին, քանի որ տուժածներից շատ քչերին էր հաջողվում (այն էլ` աղոտ կերպով) վերհիշել, թե որտեղ էին եղել, և ինչ էր կատարվել իրենց հետ:

rejisor-Hovik] (4)

Իսկ Հասրաթյանի կեղտոտ խաղերը շարունակվում էին ու ձեռք էին բերում նոր որակներ: Շատ անգամ աղջիկները նրա տանը պահվում էին մի քանի օր շարունակ: Պատմում են, որ մի անգամ նույնիսկ նա «նկարահանման պավիլիոն» էր բերել միանգամից երկու աղջկա, իսկ նրա զոհերից մեկ ուրիշն արդյունքում հղիացավ ու զավակ լույս աշխարհ բերեց:

Դեպքերը հաջորդում էին մեկը մյուսին, դրանց քանակն արդեն տասնյակներով էր հաշվվում: Սակայն, սրա հետ մեկտեղ, ավելանում էին նաև վկաներն ու նրանցից սպասվող վտանգը: Շատ լավ գիտակցելով հետևանքների մասին` Հասրաթյանն ի վերջո վճռեց. այսուհետև զոհերին սպանել է պետք: Հերթական աղջկան բռնաբարելուց և թալանելուց հետո նա 80 դեղահաբերից լուծույթ պատրաստեց, տուժածին ստիպեց խմել և նրան նստացրեց էլեկտրագնացքը: Ու աղջիկը սլացավ մահվանն ընդառաջ:
Վալերի Հասրաթյանի քրեական գործում մատնանշվում է 3 դաժան սպանության և 5 սպանության փորձի դրվագ: Իսկ ընդհանրապես իրավապահները 18 բողոք էին ստացել տարբեր քաղաքացիներից:

Հանցագործին գտնելու և որսալու շանսերը մեծ չէին: Բոլոր վկաները սոսկ ժլատ տեղեկություններ էին հաղորդում, դժվարանում էին վերհիշել այնպիսի բաներ, որոնք կօգնեին միլիցիայի աշխատակիցներին: Դա երբեմն նույնիսկ հանգեցնում էր ժամանակի և ջանքերի ավելորդ վատնումի, ինչպես պատահեց այն դեպքում, երբ հիմք ընդունելով մոլագարի` «Մոսֆիլմի» ծառայող ներկայանալու հանգամանքը, իրավապահներն օրեր անցկացրեցին կինոստուդիայի կադրերի բաժնում` թերթելով հազարավոր թղթապանակներ: Չէր օգնում նույնիսկ Հասրաթյանի ֆոտոռոբոտը: Ստիպված էին որոնումները ծավալել այլ ուղղությամբ: Հսկողություն սահմանվեց այն վայրերում, որտեղ նրա հայտնվելն առավել հավանական էր` «Մանկական աշխարհում», Պուշկինի փողոցում, Պոկրովսկի պասաժում: Այնտեղ ժամեր շարունակ զբոսնում էին ձանձրացող աղջիկները, որոնք իրականում միլիցիայի աշխատակիցներ էին: Մինչդեռ Հասրաթյանը չկար ու չկար:

rejisor-Hovik] (3)

1990 թվականին վերջապես բախտը ժպտաց խուզարկուներին: Միլիցիա ներկայացած անչափահաս աղջիկներից մեկը ոչ այնքան վստահ ցույց տվեց փողոցն ու տունը, որտեղ «նկարահանումներ» էին ընթացել: Այդ վայրում սահմանվեց շուրջօրյա հերթապահություն: Եվ մի օր հայտնվեց նա, ով շատ նման էր վկաների նկարագրած մոլագարին: Երբ վերջինս պատրաստվում էր մեքենա նստել` միլիցիոները մոտեցավ նրան ու հեռվից ձայն տվեց.

– Ռեժիսոր, իջիր, հասել ենք…
Թույլ դիմադրությունից հետո Հասրաթյանին ձեռնաշղթաներ հագցրին ու հրեցին դեպի մեքենան: Դեպի Պետրովկա 38 ընթացող մեքենայում մոլագարն ասաց.

– Սպանություններո՞վ եք հետաքրքրվում: Պատրաստ եմ պատմել:
Եվ պատմեց: Միայն թե դա զղջացող մարդու անկեղծ խոստովանություն չէր, այլ վախ: Մոլագարը սարսափում էր այն մտքից, որ իրեն կնետեն ընդհանուր բանտախուց, և այդ ժամանակ իր դատաստանը կտեսնեն քրեական հեղինակությունները` չգրված բանտային օրենքների ու պատիժների կիրառմամբ: Հաջորդ օրն իսկ նա արդեն քննիչներին առաջնորդում էր այն վայրը, որտեղ դանակահարել էր 16-ամյա որբ աղջկան, պատմում էր, թե ինչպես է լոգարանում խեղդել մի ուսանողի:

Դատարանը նրան մահվան դատապարտեց: Ավելի ճիշտ, դատարանի վճռից առաջ հանցագործն ինքն այդ պատիժը խնդրեց: Նա վճիռը չբողոքարկեց և ներման դիմում չներկայացրեցգ Մարիա Մակիևային նույնպես դատեցին: Նա 10 տարի անցկացրեց ճաղերի ետևում:

Այսօր էլ քրեագետները շարունակում են պնդել, որ Վալերի Հասրաթյանի դեպքը, ի տարբերություն այլ սեքսուալ մոլագարների, իր նմանը չունի, քանի որ «Ռեժիսորն» իր զոհերին չէր փնտրում, այսպես կոչված, «ռիսկային խմբերում», նրա ընտրյալները ոչ մարմնավաճառներ էին, ոչ դժվար դաստիարակվող անչափահասներ, ոչ հարբեցողներ, ոչ հասարակության տականքներ: Բոլոր զոհերը խելացի, կարգապահ, դաստիարակված ու ազնիվ աղջիկներ էին: Պարզապես նրանք շատ էին ուզում նկարահանվել կինոյում…
ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս