Բաժիններ՝

«Ժաննա Ֆրիսկեն բուժվելու մեծ հնարավորություներ ունի». Բժիշկներ

Արդեն մի քանի օր է՝ հայտնի է, որ ճանաչված երգչուհի Ժաննա Ֆրիսկեն քաղցկեղով հիվանդ է: Եվ վերջապես ԱՄՆ-ից հուսադրող լուրեր են ստացվում:

Ըստ Paparazzi-ի, հայտնի է, որ Ֆրիսկեն հաջողությամբ է տարել ճառագայթային թերապիայի մի քանի սեանսը եւ նրան բուժող բժիշկներն արդեն առաջին հայտարարությամբ են հանդես եկել: Երգչուհու պրոդյուսերը պատմել է.

«Ուրբաթ խորհրդակցություն է կայացել, իսկ հիմնական կոնսիլիումը նախատեսված է այս շաբաթ: Լավագույն մասնագետները քննարկելու են հետագա բուժման հարցը: Բայց այն մասին, որ Ժաննան բուժվելու մեծ հնարավորություններ ունի, բժիշկներն արդեն ասել են»:

Հիշեցնենք, որ Ֆրիսկեն երախտագիտության խոսքով դիմել էր երկրպագուներին՝ շնորհակալություն հայտնելով օգնության եւ աջակցության համար:

«Շնորհակալություն: Անհնար էր պատկերացնել, որ իմ եւ ընտանիքիս համար դժվարին այս ժամանակաշրջանում հարյուր հազարավոր մարդիկ կարձագանքեն եւ կաջակցեն խոսքերով, աղոթքներով եւ դրամով: Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում ուշադրության եւ հոգատարության համար: Այդ ինձ ուժ է տալիս: Շնորհակալություն մարդկայնության համար: Այն բանի համար, որ Ռուսաստանում այդքան շատ բարեսիրտ ու հոգատար մարդիկ կան»,- նշել էր երգչուհին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս