
Ողբերգական ավտովթար Արշալույս գյուղում, «Մոսկվիչը» բախվել է հաստաբուն ծառին ու շրջվել. վարորդին հայտնաբերել են մեքենայից դուրս. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` հունվարի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, «Մոսկվիչ» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշալույս գյուղի գյուղամիջյան ճանապարհով ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին, այնուհետև բետոնե էլեկտրասյանը:
Բախման հետևանքով ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, իսկ վարորդին գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, գետնին ընկած, ում էլ տեղափոխել են էջմիածին բժշկական կենտորն: Բժշկական կենտրոնից հայտնել են, որ տեղափոխված տղամարդը, որը կլիներ մոտ 45-50 տարեկան, մահացել է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: