
Սպանվել է հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրը. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ`այսօր՝ հունվարի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-03:00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել թիվ 3 հիվանդանոցից, որ հրազենային վնասվածքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Սարյան փողոցից՝ հրազենային վնասվածքով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվածը Երևան քաղաքի Արամի նրբանցքի 5Ա շենքի 9 բն բնակիչ, 41-ամյա Արթուր Սաֆարյանն էր, ով հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրն է, իսկ անհայտ անձը նրա վրա կրակել է շենքի մուտքի մոտ, երբ վերջինս ցանկացել է տուն մտնել:
Մանրամասները այստեղ`