Բաժիններ՝

«Անտարեսի» տնօրենը կարծում է, որ ԱՊՀ երկրների համար միասնական պատմության դասագիրքը «թունավոր գազեր» է արձակելու. tert.am

Եթե ԱՊՀ երկրների համար միասնական պատմության դասագիրք ստեղծվի, ապա այն այնպիսի թունավոր գազեր է արձակելու, որն, ի վերջո, պայթյունի էֆեկտ է ունենալու: Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական է հնչեցրել «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ ասելով. «Պատմական իրադարձությունը և հետո պատմության մեկնաբանությունը նույն պայթյունի ուժն ունեն»։

Նա նշել է Ֆինլանդիայի օրինակը, որը հետևյալ սկզբունքն է որդեգրել. «Մենք այս պահին Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենք և 50 տարով մոռանում ենք մեր կորցրած տարածքները»:

Հիշեցնենք, որ ինչպես հաղորդել էր «Ազատություն» ռադիոկայանը՝ ՌԴ Դաշնային խորհրդին կից ինտեգրացիոն խմբի՝ նախորդ տարեվերջին կայացած նիստի ժամանակ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարերել էր, որ ստեղծվելու է նման դասագիրք:

Արմեն Մարտիրոսյանը հիշեցրել է, որ ժամանակին Իոսիֆ Ստալինի կամ Սովետական կայսրության ղեկավարների կողմից վերահսկողությունը պահելու նպատակով քաղաքականության, գործողությունների հետևանքով էր, որ հետագայում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, դրանք գրեթե բոլոր տեղերում արյունահեղությունների վերածվեցին:

«Ղարաբաղն ու Դաշտային Ղարաբաղը տվեցին Ադրբեջանին, ԼՂ-ն էլ ինքնավար մարզի կարգավիճակ ստացավ, նույնը նաև՝ Նախիջևանը… Նաև հիշեցնեմ, որ ավտոնոմիաները կոչվել են ոչ այդտեղ ապրող ժողովուրդների անունով»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը և շարունակեց թվարկել. «Մերձդնեստրի խնդիրը կա, այլ տարածքներ, քանի որ կայսրությունը հատուկ այնպես է ձևավորել այդ տարածքները, որ վերահսկելի լինեն, մի ժողովրդից խլել է, տվել մեկին, մյուսից խլել է, տվել երրորդին…»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ակնհայտ է, որ խնդիրներ կարող են լինել ԱՊՀ այլ երկրների մասով ևս: Ըստ «Ատարեսի» տնօրենի՝ անկառավարելի իրավիճակ կստեղծվի նաև պատմական տարեթվերի մեկնաբանության հետ կապված:

«Ռուսներն, օրինակ, մի տարեթիվ նշում են որպես Լատվիայում հաղթանակի օր, լատվիացիները՝ որպես օկուպացիայի օր… Կամ Գոլոդոմորի խնդիրն Ուկրաինայում, և այլն»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս