Բաժիններ՝

«Մերոնք թուրքերի պորտները տեղը դրեցին». Ադրբեջանական զինուժը գնդակոծել են նաև Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. tesankyun.am

Tesankyun.am-ը գրում է. Հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը ադրբեջանական զինուժը հրաձգային տարատեսակ զենքերից գնդակոծել է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը:

Ադրբեջանական գնդակոծությունից Այգեպարում վիրավորվել է 16-ամյա Լիանա Անիկյանը: Նա վիրահատվել է: Այգեպարի գյուղապետարանից հայտնեցին, որ գնդակը դիպել է աղջկա ոտքի փափուկ հյուսվածքներին, նրա առողջական վիճակը ներկայումս բարվոք է:

Այգեպարում գնդակոծությունից վառվել է գյուղի բնակիչ Յուրիկ Սահակյանի 2,5 տոննա խոտի դեզը: Ընդ որում` ադրբեջանական զինուժը 2 անգամ է կրակ բացել դեզի վրա: Առաջին անգամ հրշեջները իրենց կյանքը վտանգելով` ադրբեջանական գնդակոծության տակ հանգցրել են կրակը, սակայն որոշ ժամանակ անց ազերիները հրաձգային կրակով կրկին հրդեհել են այն: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնեց, որ ադրբեջանական գնդակոծությունը շարունակվել է ժամը 22-ից մինչեւ գիշերվա ժամը 4-ը: Տների տանիքները որոշ վնասներ են կրել: Գյուղապետն ասել է, որ մովսեսցիները կրակոցներից չեն ընկճվել:

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանի վկայությամբ՝ ողջ գիշերը ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի ուղղությամբ, գնդակները դիպել են տների պատերին եւ տանիքներին: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը մեզ հայտնեց, որ հայ սահմանապահներն ուժգին հակահարված են տվել` լռեցնելով ադրբեջանական կրակակետերը: «Մերոնք թուրքերի պորտը տեղը դրեցին, փշրեցին նրանց կրակակետերը »,-ասել է  Ս. Սաղոյանը:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս